
Շանհայում առնվազն հինգ մարդ է զոհվել շենքի փլվելու հետևանքով

Շանհայում հինգ մարդ է զոհվել շենքի փլվելու հետեւանքով: Այդ մասին ասված է արտակարգ իրավիճակների տեղական վարչության հաղորդագրության մեջ:
Փլուզումը տեղի է ունեցել մայիսի 16-ի ցերեկը Չանինի շրջանի Mercedes-Benz գործարար կենտրոնում, որտեղ նորոգման աշխատանքներ էին կատարվում շուրջ հազար քառակուսի մետր մակերեսում՝ շենքի 3 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսի դեպքում: Արտակարգ պատահարի հետեւանքով փլվածքների տակ է մնացել 20 բանվոր:
«Ժամը 16:45-ի (Երեւանի ժամանակով12:45-ի) դրությամբ փլավածքների տակից հաջողվել է հանել 19 բանվորների, նրանցից հինգը մահացել են, չնայած բժիշկների ջանքերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մնացած տուժածների վիճակը գնահատվում է՝ կայուն: Փլուզման պատճառն առայժմ հայտնի չԷ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: