Մոսկվան բաց է Բեռլինի հետ երկխոսության համար. դեսպան
Մոսկվան բաց է Բեռլինի հետ կառուցողական և հավասար երկխոսության համար, բայց արդյոք դա տեղի կունենա 2026 թվականին, դեռ պարզ չէ, ասել է Գերմանիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը։
«Ցավոք, ես դեռ չեմ տեսնում որևէ նախադրյալ ռուս-գերմանական երկխոսության վերածննդի համար։ Անկեղծ ասած՝ սա շատ տխուր է, քանի որ այն, ինչի կառուցման համար տասնամյակներ, մի քանի սերունդներ են պահանջվել, այժմ սառեցված է… Ես չգիտեմ՝ կկարողանա՞նք սառցե այս բեկորը տեղաշարժել 2026 թվականին, թե՞ ոչ։ Ամեն դեպքում, ինչ վերաբերում է ռուսական կողմին, մենք բաց ենք կառուցողական և արդարացի երկխոսության համար… Մենք պատրաստ ենք դրան»,- ասել է Նեչաևը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։



