Վենսը սոցցանցում անդրադարձել է Հայաստան կատարած այցին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը սոցցանցային իր էջերում անդրադարձել է Հայաստանի Հանրապետություն իր այցին։ Տեղադրելով այցից որոշ լուսանկարներ՝ նա գրել է.

«Փոխնախագահ Վենսը և երկրորդ տիկին Ուշա Վենսը Երևանում, որտեղ փոխնախագահ Վենսը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեցին քաղաքացիական միջուկային զենքի վերաբերյալ պատմական համաձայնագիր»։

Մեկ այլ հրապարակման մեջ էլ փոխնախագահ Վենսը տեղադրել է ՀՀ նախագահական նստավայրում իր ասուլիսից հատված. «Խաղաղությունը չեն հաստատում անցյալի վրա չափազանց կենտրոնացած մարդիկ։ Խաղաղությունը հաստատում են ապագայի վրա կենտրոնացած մարդիկ… Մենք միասին ստեղծում ենք իրական բարգավաճում Հայաստանի և Միացյալ Նահանգների համար»։ Փաշինյանի հետ հանդիպումը ևս նա անվանել է պատմական։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728