Բաժիններ՝

Մակրոնը մի քանի եվրոպացի պաշտոնակցի առաջարկել է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ մի քանի եվրոպացի պաշտոնակցի առաջարկել է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Նա հարցազրույց է տվել եվրոպական մի շարք լրատվամիջոցների։

«Ոմանց համար դեռ շատ վաղ էր ուղարկել իրենց դիվանագիտական ​​խորհրդականներին, ինչպես դա արեցինք մենք», – Ֆրանսիայի ղեկավարի խոսքերն է մեջբերել Süddeutsche Zeitung թերթը։

Մակրոնը նկատի է ունեցել փետրվարի 3-ին իր դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոնի գաղտնի այցը Մոսկվա, որի մասին հայտնել էր Reuters գործակալությունը։

«Իմ խորհրդածությունները շատ պարզ են՝ արդյո՞ք ցանկանում ենք քննարկումը պատվիրակել ուրիշներին։ Մեր աշխարհագրական դիրքը չի փոխվի, դուր է գալիս մեզ Ռուսաստանը, թե ոչ, այն նաև վաղը ոչ մի տեղ չի անհետանա։ Այն մեր կողքին է», – նշել է Մակրոնը։

Ուստի, նրա կարծիքով, անհրաժեշտ է «կազմակերպել ռուսների հետ եվրոպական քննարկման վերսկսումը՝ չլինելով դյուրահավատ, չգործադրելով ճնշում ուկրաինացիների վրա, բայց նպատակ դնելով այդ քննարկմանը կախված չլինել երրորդ կողմից»։ Դեռևս դեկտեմբերին Մակրոնը նշել էր Մոսկվայի հետ երկխոսությունը վերականգնելու անհրաժեշտության մասին։

Ըստ El Pais թերթի, որը նույնպես ներկա է եղել Մակրոնի հետ հարցազրույցին, Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել է, որ Եվրոպան ստիպված կլինի իր «անվտանգության նոր ճարտարապետությունը կառուցել Ռուսաստանի հետ միասին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728