Իմ ներսի վարդագույն ակնոցներով էակը շատ ուզում է հավատալ այդ հաճելի ստին. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ իշխանությունները շարունակ ուղղակի ու անուղղակի «նամյոկներ» են անում, թե իրենք իբր իրենց ձևերով զբաղվում են գերիների ազատ արձակման հարցով։

Իմ ներսի վարդագույն ակնոցներով էակը շատ ուզում է հավատալ այդ հաճելի ստին։ Երեկվա ասուլիսի ժամանակ բառ չհնչեց այդ թեմայով։

Եթե անգամ վարչապետը չէր ուզում խոսել, կարելի էր կազմակերպել, որ հայ լրագրողը հարց ուղղեր ԱՄՆ փոխնախագահին՝ հաշվի առնելով, որ Վենսը հաջորդիվ գնում է Բաքու։

Հարցով զբաղվողների համար հասկանալի կլիներ, թե ինչ ասել է հանրային դիվանագիտություն և հանրային խոսք։

Այդուհանդերձ, ուզում եմ հավատալ, որ այս խնդիրը կբարձրաձայնվի Բաքվում հանդիպումների ժամանակ, քանի որ հայկական հանրային դաշտը հստակ ձեւակերպել է այդ խնդրանքը՝ ուղղված ամերիկյան կողմին»:

Տեսանյութեր

Լրահոս