Եվրոպան ռուսական էներգառեսուրսներից կախվածությունը փոխարինել է ԱՄՆ-ից կախվածությամբ. Մակրոն
Եվրոպական երկրները Ռուսաստանի էներգառեսուրսներից իրենց կախվածությունը փոխարինել են ԱՄՆ-ից կախվածությամբ: Այս մասին Le Monde-ի և մի շարք այլ եվրոպական լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Վերցնենք էներգետիկան. մենք Ռուսաստանից կախվածությունը փոխարինել ենք ԱՄՆ-ից կախվածությամբ, որը մատակարարում է մեր հեղուկացված բնական գազի 60%-ը», – ասել է նա։
Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ միշտ հանդես է եկել «ավելի ինքնիշխան Եվրոպայի» օգտին։ Նա նշել է, որ Եվրոպային հաջողվել է առաջ շարժվել պաշտպանության ոլորտում՝ ստեղծելով ընդհանուր ֆինանսավորում։ Սակայն, Ֆրանսիայի ղեկավարի խոսքով, «մենք շարժվում ենք ոչ անհրաժեշտ տեմպերով և ոչ էլ անհրաժեշտ մասշտաբով»։


