Կարիբյան ավազանի տարածաշրջանում մոլեգնող «Իրմա» փոթորիկը ամենատեւական արեւադարձային ցիկլոնն է ճանաչվել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում:
Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին նոր ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս. կոռուպցիոն սկանդալի չերևացող կողմերից է «Հարավային գազային միջանցք»-ը, որով ադրբեջանական գազը հասնելու է Եվրոպա:
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում Վրաստանում՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի հետևանքով երեք տուժածները տեղափոխվել են Մցխեթայի բժշկական կենտրոններ:
Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորն առաջիկա շաբաթներին կարող է իշխանությունը հանձնել իր որդուն՝ Մուհամադ իբն Սալման ալ Սաուդին:
Մյանմայի իշխանությունները թույլ չեն տա երկիր վերադառնալ ռոհինջա փախստականներին, որոնք չեն կարողանա հավաստել իրենց քաղաքացիությունը:
Չինաստանը դիվանագիտական բողոք է հայտնել Հարավային Կորեային՝ երկրում ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության լրացուցիչ համալիրների տեղաբաշխման՝ Սեուլի որոշման պատճառով:
Սեպտեմբերի 8-ին Տալլինում կայանալիք Եվրոպական միության և Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Էստոնիա։
Թբիլիսիում, Ալեքսիձե 1 հասցեում, անհայտ անձինք հարձակվել են ռուս զբոսաշրջիկի վրա: Ըստ aliq.ge-ի՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքացի Թամար Դավիթայան: Տեղեկությունը տարածել է Imedi հեռուստաընկերությունը։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդես է եկել Դոնբասի ամբողջ տարածքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության լիարժեք ծավալման օգտին՝ առանց դրան Ռուսաստանի մասնակցության եւ առանց Դոնբասի աշխարհազորի հետ այդ նախաձեռնության համաձայնեցման:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հենց որ հնարավոր լինի, կուղեւորվի երկրի անդրծովյան այն տարածքներ, որոնք տուժել են «Իրմա» փոթորկից:
Կանադայի երեք ավիաընկերություններ՝ Air Transat-ը, WestJet-ը եւ Air Canada-ն, Կարիբյան ավազանի երկրներ են ուղարկել լրացուցիչ ինքնաթիռներ՝ «Իրմա» վերահաս փոթորկի պատճառով զբոսաշրջիկների տարահանման համար:
Լեհաստանի վարչապետ Բեատա Ժիդլոն հայտարարել է, որ չնայած ԵՄ դատարանի կողմից փախստականներին վերաբնակեցնելու մասին վճռի կայացմանը՝ իր երկիրը կշարունակի հրաժարվել փախստականներին ընդունել:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:40-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության Թբիլիսի քաղաքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, որոնց թվում՝ ազգությամբ հայեր:
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Պյոտր Պավելը եւ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Վալերի Գերասիմովը սեպտեմբերի 7-ին Բաքվում առաջին հանդիպումը կանցկացնեն այն ժամանակվանից ի վեր, երբ ՆԱՏՕ-ն որոշում ընդունեց սառեցնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում Վրաստանում՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է ազգությամբ հայ ՌԴ 2 քաղաքացի, որից մեկը՝ անչափահաս, վիրավորվել է ՀՀ 3 քաղաքացի:
Լիտվայի Սեյմի հակակոռուպցիոն հարցերով հանձնաժողովը պաշտոնապես դիմել է երկրի Ֆինանսական հանցագործությունները հետաքննող ծառայությանը՝ պահանջելով ուսումնասիրել Ադրբեջանի ղեկավարության կողմից մի քանի միլիարդ ԱՄՆ դոլարի լվացման գործով նոր բացահայտումները:
Սեպտեմբերի 6-ին Արեգակի վրա տեղի ունեցած բռնկումը, որն ամենահզորն է վերջին 12 տարվա ընթացքում, վատացրել է կապը Եվրոպայի եւ Ամերիկայի տարածքում:
Սիրիայի բանակի հայազգի զինվոր Դրո Մղամեզն ազատության մեջ է:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը սեպտեմբերի 6-ին լրագրողներին հայտնել է, որ իր մոտ պատրաստ է ԱՄՆ-ի եւ նրանց միջեւ առեւտրի դադարեցման մասին նախագահական հրամանագրի նախագիծը, ովքեր նաեւ ԿԺԴՀ-ի տնտեսական գործընկերներն են։
Մոսկվայի օկրուգային զինվորական դատարանը սեպտեմբերի 7-ին 12 տարվա ազատազրկման է դատապարտել ձեռնարկատեր Արամ Պետրոսյանին, որն անցյալ տարի պատանդներ էր վերցրել «Սիթիբանկի»՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող մասնաճյուղում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից ԳՖՀ-ի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը չափազանց երկար է զբաղեցնում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը։
Մեքսիկայի ափերի մոտ առաջացած «Կատյա» արեւադարձային մրրիկը փոթորկի ուժ է ձեռք բերել:
Գերմանիայի Համբուրգ քաղաքում սեպտեմբերի 7-ին կմեկնարկի ազգությամբ թուրք Մեհմեթ Ֆաթիհ Շ.-ի դեմ դատավարությունը, ով մեղադրվում է այդ երկրում լրտեսություն իրականացնելու, գաղտնի տվյալներ հավաքելու և դրանք թուրքական հետախուզությանը տրամադրելու մեջ:
ԿԺԴՀ-ի գործողությունները գլոբալ սպառնալիք են ներկայացնում, ուստի պահանջում են գլոբալ պատասխան:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թուրքիան թույլ չի տալիս հյուպատոսական աջակցություն ցուցաբերել այդ երկրում կալանավորված Գերմանիայի քաղաքացուն:
Սիրիայում հայտարարել են Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից կառավարական զորքերի օբյեկտի գնդակոծման մասին։
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ եկել է ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու ժամանակը։
Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին հրապարակված նոր հետազոտությունը հետաքրքիր մանրամասներ է պարունակում Հունգարիայի հետ այդ երկրի հարաբերությունների վերաբերյալ:
«Իրմա» փոթորիկը Անտիգուա եւ Բարբուդայում համատարած ավերածությունների է հանգեցրել Բարբուդա կղզում, տարերքից վնասը կազմել է 150 միլիոն դոլար (1,45 միլիարդ դոլար տարեկան համախառն ներքին արդյունքի դեպքում):
Ժամը 04։00-ի սահմաններում Նատախտարի շրջանում բախվել են Mercedes մակնիշի Օ961 XA 777 համարանիշի և Setra մակնիշի 24 OR 444 համարանիշի ավտոմեքենաները։