Դիարբեքիրի՝ վերջին տարիներին վերանորոգված Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին այդ տարածքում տեղի ունեցած թուրք-քրդական բախումների արդյունքում թալանվել ու վնասվել է:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ սեպտեմբերի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Կորեական թերակղզու իրադրությունը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Այհան Բիլգենն ազատ է արձակվել:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նստաշրջաններում քննարկումներ ու բանավեճեր կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով:
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն ցուցմունքներ ՝ տվել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի դեմ՝ 2005 թվականին խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու գործով, տեղեկացնում է Sputnik-ը:
Մեքսիկայի ափերի մոտ ալիքների բարձրությունը հասել է մեկ մետրի:
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ հարձակում իրականացնելու դեպքի առթիվ ձերբակալված երկու թուրքի գործով Վաշինգտոնում սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել առաջին դատական նիստը:
8,1 մագնիտուդով երկրաշարժից առնվազն վեց մարդ է զոհվել Մեքսիկայում եւ Գվատեմալայում:
ՄԱԿ-ը սեպտեմբերի 7-ին յոթ միլիոն դոլար է հատկացրել Մյանմայի Ռաքհայնի նահանգից փախստականներին շտապ օգնություն ցույց տալու համար, որտեղ վերջին շաբաթներին ընդհարումներ են տեղի ունենում անվտանգության ուժերի եւ ռոհինջա ազգության զինված կազմավորումների միջեւ:
«Իրմա» փոթորկն առնվազն 11 մարդու կյանք է խլել Կարիբյան ծովի կղզիներում եւ կարող է երկու օր անց աղետալի հետեւանքներ ունենալ ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի հարավում:
Մեքսիկայի ափերի մոտ տեղի ունեցած ոււժգին երկրաշարժից հետո ցունամիի ալիքների առավելագույն բարձրությունը հասել է 0,7 մետրի:
Միացյալ Նահանգների սենատոր Դիք Դըրբինն առաջարկել է պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների դեմ:
ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ)՝ ԱՄՆ-ի կողմից պատրաստված բանաձեւի նախագիծը «հետագա էական միջոցներով» է սպառնում Փենյանին նրա կողմից նոր հրթիռային կամ միջուկային փորձարկումների անցկացման դեպքում:
Ռուսական օդուժը Դեր Զոր քաղաքի մոտ ոչնչացրել է «Իսլամական պետության» հրամանատարական կետ, կապի հանգույց եւ չորս ազդեցիկ դաշտային հրամանատարների, այդ թվում՝ «պատերազմի նախարար» Գուլմուրոդ Խալիմովին:
Անթալիա հանգստանալու մեկնած Գերմանիայի քաղաքացիներից ևս մեկն ազատ է արձակվել:
Կատարի հետ հարաբերություններում ճգնաժամը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:
Մեքսիկայի կառավարությունը պերսոնա նոն գրատա է հայտարարել ԿԺԴՀ-ի դեսպանին եւ նրան 72 ժամ է տվել երկիրը լքելու համար:
ԱՄՆ-ի հինգ նախկին նախագահներ միջոցների հանգանակության արշավ են սկսել այն կազմակերպությունների համար, որոնք օգնում են «Հարվի» փոթորկից տուժածներին:
Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է օրենք անցումային շրջանի մասին, որն, անկախության կողմնակիցների կարծիքով՝ իրավական հիմք կստեղծի Իսպանիայի կազմից ինքնավար մարզի դուրս գալու համար, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել «Հարվի» փոթորկից տուժած տարածաշրջանների վերականգնմանը 15,3 մլրդ դոլար հատկացնելուն:
«Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում տեղադրված ականների հետեւանքով տարածաշրջանում բնակվող տղամարդիկ, կանայք եւ երեխաներ անընդհատ գտնվում են վնասվածք ստանալու կամ կյանքը կորցնելու վտանգի տակ», – ըստ «Ամերիկայի ձայնի»՝ նշել է Դեյվիդ Վալադաոն:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել է, որ Կարիբյան ավազանի կղզիների ավելի քան մեկ միլիոն բնակիչ է տուժել «Իրմա» ավերիչ փոթորկից, եւս 26 միլիոնը գտնվում է վտանգի մեջ, տեղեկացնում է BBC-ին:
8,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի ափերի մոտ: Այդ մասին հայտնել է Եվրոպայի միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ Ամալը, իրենց տանն ապաստան են տվել իրաքցի եզդի փախստականի՝ չազդարարելով այդ իրադարձությունը:
Չինաստանի Անհոյի նահանգի Հեֆեյ քաղաքում ուսուցիչը բարձրդասարանցիներին ծեծել է դասական պոեզիան վատ իմանալու համար:
«Էխո Մոսկվի» ռադիոկայանն իր կայքում կազմակերպել է հարցում «Օրվա մութ ժամերին ո՞ր ազգության ներկայացուցչին հանդիպելուց եք դուք վախենում» վերտառությամբ։
Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին խոստովանել է, որ համոզել է կնոջը` Ամալ Քլունիին, չայցելել Ադրբեջան:
«Իհարկե, նախագահ Սերժ Սարգսյանի այցն Արցախ պատահական չէր, ավելին, սպասելի էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Թուրքիան մոտ եւ ոչ հեռու ապագայում մնալու է ավտորիտար երկիր», – Միացյալ Նահանգների Սենատում անցած լսումների ընթացքում հայտարարել է Արտաքին հարաբերությունների խորհրդի վերլուծաբան Սթիվեն Քուքը:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ երկրի կառավարությունը խնդրել է սահմանադրական դատարանին կասեցնել Կատալոնիայում անցկացվելիք անկախության հանրաքվեն: