Բաժիններ՝

«Առաջիկա ժամերին Իտալիայում կպատրաստվի դեկրետ, որը ես կստորագրեմ որպես արտաքին գործերի նախարար, որպեսզի արգելափակվի զենքի մատակարարումը Թուրքիային». Լուիջի դի Մայո

Իտալիան առաջիկա ժամերին կընդունի դեկրետ, որն արգելափակում էզենքի մատակարարումները Թուրքիային` Սիրիայի հյուսիսում Անկարայի կողմից իրականացվող ռազմական գործողության կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոն, որը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ-ի խորհրդի` ԱԳ նախարարների մակարդակով նիստին:

«Առաջիկա ժամերին Իտալիայում կպատրաստվի դեկրետ, որը ես կստորագրեմ որպես արտաքին գործերի նախարար, որպեսզի արգելափակվի զենքի մատակարարումը Թուրքիային»,-նախարարի խոսքը մեջբերել է Rai-News-24 ալիքը: Ընդսմին դի Մայոն ճշտել է, որ դեկրետը վերաբերում էապագա պարտավորագրերին ու պարտավորություններին; Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտնել է Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն սկսելու մասին: Նրա խոսքով՝ այդ գործողության նպատակը քուրդ զինյալների եւ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ պայքարն էՍիրիայի հյուսիս-արեւելքի սահմանամերձ շրջաններում:

Գործողությանը ներգրավված են Թուրքիայի զինված ուժերը, ինչպես նաեւ Անկարայի աջակցությունը վայելող Սիրիական ազգային բանակ խմբավորումը: Պլանի համաձայն, հիմնական խնդիրը զինյալներից ազատ 480 կիլոմետր երկարությամբ եւ 32 կիլոմետր խորությամբ գոտու ստեղծումն է Սիրիայի տարածքում Եփրատ գետից մինչեւ Իրաքի սահմանը:

Թուրքիան ահաբեկիչներ է համարում Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատները (YPG)` Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ նրանց կապերի պատճառով, որն Անկարայի կողմից ներառված է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս