«Կրակի անհապաղ դադարեցում». Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է անցկացրել Էրդողանի հետ
Վաշինգտոնը ծանուցել է Անկարային, որ ԱՄՆ-ը այլեւս չի պատրաստվում համակերպվել Թուրքիայի կողմից Սիրիայում ռազմական գործողության անցկացմանը: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը, որի ելույթը հրապարակել են The Washington Post-ի լրագրողները:
Ինչպես պարզաբանել է Փենսը, ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է անցկացրել Թուրքիայի պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: «Նախագահն այսօր առավելագույն հաստատակամություն դրսեւորեց նախագահ Էրդողանի հետ խոսելիս»,-ասել է Փենսը: Նա նշել է, որ ԱՄՆ-ի նախագահը հասկանալ է տվել, որ «ԱՄՆ-ը պարզապես այլեւս չի հանդուրժելու Թուրքիայի ներխուժումը Սիրիա», եւ պնդում է «կրակի անհապաղ դադարեցումը»: Փենսի խոսքով՝ Թրամփն ընդգծել է, որ «այսօր սահմանված պատժամիջոցները միայն սկիզբն են», հաղորդել է ՏԱՍՍ-ը: