Բաժիններ՝

Աթամբաևին հարկադրաբար դատարան կբերեն դատավարությունը բոյկոտելու փորձից հետո

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը որոշել է բոյկոտել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւին անօրինականորեն ազատ արձակելու գործով դատը եւ համապատասխան գրավոր հայտարարություն է արել: Դատարանը նրան հարկադրաբար բերման ենթարկելու որոշում է ընդունել: Այդ մասինհայտնել է փաստաբան Սերգեյ Սլեսարյովը:

Հարկադրաբար բերման ենթարկելու հանձնարարությունը տրված է պահակային ծառայությանը. այդ դատավարության հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 15-ին, հավելել է նա: Ավելի վաղ այն մասին, որ Աթամբաեւը բոյկոտ է հայտարարել դատարանին եւ հրաժարվել է ներկա գտնվել դատավարությանը, հայտնել էր փաստաբան Զամիր Ժոոշեւը: Նրա խոսքով՝ նախկին նախագահը դատը համարում է անօրինական:

Աթամբաեւի պաշտպանությունն այն կարծիքին է, որ դատին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ նախկին նախագահի հայտարարությունը բավարար էր, որպեսզի դատավարությունն անցկացվի առանց նրա, նշել է Սլեսարյովը: Բատուկաեւին անօրինականորեն ազատ արձակելու գործով 19 մարդ է անցնում: Նրանցից 14-ն ընդունել են իրենց մեղքը եւ հետաքննության հետ գործարքներ են ստորագրել: Աթամբաեւն այդ գործով անցնում էր որպես վկա, բայց հրաժարվում էր ներկայանալ հարցաքննության, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս