Վերջին հինգ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիան 1,1 մլրդ ֆունտ ստեռլինգի (1,4 մլրդ դոլար) զենք է մատակարարել Թուրքիային
Մեծ Բրիտանիան Սիրիայում Անկարայի ռազմական գործողության պատճառով վերանայում է Թուրքիային զենքի մատակարարման բոլոր թույլատրագրերը: Այդ մասին հայտնել է Financial Times թերթը:
Այդ որոշման վերաբերյալ պաշտոնապես դեռեւս հայտարարված չէ, սակայն, հրատարակության տեղեկատվության համաձայն, կառավարությունը որոշել է ամբողջովին վերանայել զենքի բոլոր այն մատակարարումները, որը Թուրքիայի կողմից կարող է օգտագործվել ներկայիս գործողության ընթացքում, եւ դադարեցնել նոր թույլատրագրերի տրամադրումը, քանի դեռ չի ավարտվել վերլուծության գործընթացը:
Financial Times-ը նշում է, որ վերջին հինգ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիան 1,1 մլրդ ֆունտ ստեռլինգի (1,4 մլրդ դոլար) զենք է մատակարարել Թուրքիային, այդ թվում՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ, անօդաչուներ, զրահատեխնիկա, հրթիռներ, ռումբեր եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ:
Ավելի վաղ մի շարք եվրոպական երկրներ դադարեցրել են զենքի մատակարարումը Թուրքիային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: