Բաժիններ՝

Չորս երեխա է զոհվել, ևս ինը վերքեր են ստացել. ՅՈւՆԻՍԵՖ-ը հաստատում է Սիրիայի հյուսիս-արևելքում սպանված և վիրավորված երեխաների մասին լուրը

Չորս երեխա է զոհվել, եւս ինը վերքեր են ստացել Սիրիայի հյուսիս-արեւելքում տեղի ունեցող մարտերի հետեւանքով, իսկ այն երեխաների թիվը, որոնք հարկադրված լքել են իրենց տները, մոտենում է 70 հազարի: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի՝ Ժնեւում տարածված հայտարարության մեջ:

«ՅՈւՆԻՍԵՖ-ը հաստատում է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում սպանվել է առնվազն չորս եւ վիրավորվել՝ ինը երեխա»,-նշել է Ֆորը: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գնահատումների համաձայն, «Սիրիայի հյուսիս-արեւելքում մարտերի սկսվելու պահից ի վեր շուրջ 70 հազար երեխա է գաղթական դարձել»:

ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի խոսքով՝ հոկտեմբերի 9-ին սկսված մարտական գործողությունների ընթացքում գրոհի են ենթարկվել երեք հիվանդանոց եւ մեկ դպրոց: Նա նշել է, որ մարդասիրական օգնություն կարող է պահանջվել առնվազն 170 հազար երեխայի: Ֆորը հորդորել է «հակամարտության բոլոր կողմերին եւ նրանց, ովքեր կարող են նրանց վրա ազդել», պաշտպանել երեխաներին եւ քաղաքացիական ենթակառուցվածքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս