Բաժիններ՝

Ի՞նչ իրավիճակ է Սիրիայում

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ իրավիճակ է Սիրիայում

Հոկտեմբերի 13-ին սիրիական իշխանությունների և, այսպես կոչված, Սիրիայի հյուսիսի քրդաբնակ շրջանների «Ինքնավար վարչակարգի» միջև Մոսկվայի միջնորդությամբ կայացած համաձայնությունից հետո՝

1. Սիրիական կառավարական ուժերը շարժվում են քրդական տարաբնույթ կառույցների կողմից վերահսկվող տարածքներ միաժամանակ և՛ Եփրատ գետից արևելք, և՛ արևմուտք ուղղություններով:

2.Հատկապես Եփրատից արևմուտք՝ Մանբիջ և Քոբանի շրջաններում դեռևս առկա են սահմանափակ քանակությամբ ամերիկացի զինծառայողներ: Ընդ որում, Մանբիջում վերջինները տևական ժամանակ է՝ համատեղ պարեկային գործառույթ են իրականացրել թուրք գործընկերների հետ: Քրդական աղբյուրների համաձայն՝ Մանբիջում տեղակայված ամերիկացի զինծառայողները խոչընդոտում են սիրիական բանակի մուտքը շրջան:

3.Կասկածից վեր է, որ սիրիական կառավարական ուժերի առաջխաղացումը դեպի քրդերի կողմից վերահսկվող շրջաններ ավելի արագ է ընթանալու, քան թուրքական բանակի և հովանավորյալ խմբավորումներինը(«Սիրիական ազգային բանակ»). եթե առաջին դեպքում կառավարական ուժերին դիմավորում են ջերմորեն, ապա երկրորդ դեպքում քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի(SDF) զինյալները լուրջ դիմադրություն են ցուցաբերում: Արդեն առաջիկա օրերին Սիրիայի հյուսիսային որոշ շրջաններում թուրքական բանակին և հովանավորյալ խմբավորումներին կդիմավորեն սիրիական կառավարական ուժերը:

4.Թուրքիան, կարծես, կարմիր գծեր է հատում՝ հավակնություններ ցուցաբերելով նաև Քոբանի շրջանի հանդեպ, ինչը հավելյալ լարվածություն է առաջացրել Անկարա-Վաշինգթոն հարաբերություններում՝ մղելով ամերիկյան կողմին առավել կտրուկ յհակազդեցության:

5.Շարունակվում է միջազգային հանրության քննադատական հռետորաբանությունը Թուրքիայի կողմից իրականացվող ռազմագործողության հանդեպ: Եվրոպական առանցքային դերակատարներից, ԱՊԼ-անդամ երկրներից բացի, հոկտեմբերի 14-ին Անակրայի դեմ միասնական դիրքորոշմամբ հանդես կգա նաև ԵՄ-ն:

Հ.Գ. Ինչպես և ակնկալվում էր, Սիրիայում իրադարձությունները բավական արագ են զարգանում, իրավիճակը փոխվում է ժամերի տարբերությամբ»։

Սիրիական կառավարական ուժերը շարժվում են քրդական տարաբնույթ կառույցների կողմից վերահսկվող տարածքներ միաժամանակ և՛ Եփրատ գետից արևելք, և՛ արևմուտք ուղղություններով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս