
Իրանում լրատվական կայքի ղեկավարի են ձերբակալել. IRNA

Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ) հայտարարել է նորությունների պորտալի ղեկավարի ձերբակալման մասին, որին կասկածում են հակակառավարական գործունեության մեջ: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը:
Նրա տվյալներով՝ ձերբակալվածը Ռուհոլլա Զամն է՝ «Ամադ Նյուզ» լրատվական պորտալի ղեկավարը, որի միջոցով նա, բաց աղբյուրների համաձայն, ակտիվորեն լուսաբանել է 2017 թվականի դեկտեմբեր-2018 թվականի հունվարին ամբողջ Իրանի տարածքում տեղի ունեցած բողոքի գործողությունները: Զամը, ինչպես նշում է գործակալությունը, ձերբակալվել է «հակահեղափոխական գործունեության» համար:
Նշվում է, որ նա գտնվում էր «Ֆրանսիայի հետախուզության ղեկավարության ներքո եւ աջակցություն էր ստանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետախուզական ծառայությունների կողմից»:
Ինչպես գրում է «Ասոշիեյթեդ պրես»գործակալությունը, Զամը տարագրության մեջ ապրում էր Փարիզում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: