Բաժիններ՝

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հարձակման հետևանքով լրագրող է սպանվել. կան վիրավորներ

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքում սպանվել է 1 լրագրող, վիրավորվել 4-ը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Քրդական աղբյուրի փոխանցմամբ` թուրքական բանակը հարձակվել է Քամիշլիից Սերեքանիյե գնացող քաղաքացիական ավտորաշարասյան ուղղությամբ, ինչի հետևանքով քրդական «Hawar» լրատվական գործակալության թղթակից Սեեդ Էհմեդը մահացել է, իսկ լրագրողներ Մեհմեթ Էքինջին, Էրսին Չաքսուն, Բիրջան Յըլդըզը և Ռոժբին Էքինը վիրավորվել են:

Նշվում է, որ ավտոշարասյան վրա հարձակման հետևանքով 11 խաղաղ բնակիչ է զոհվել: Վիրավորների թիվը անցնում է 70-ը:

Հիշեցնենք, որ քրդերի դեմ «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։ Արդեն մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031