Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես են Չինաստանի կոսմետիկական ընկերության աշխատակիցները հարվածներ հասցնում միմյանց դեմքերին այն պատճառով, որ չեն կարողացել կատարել վաճառքների տարեկան պլանը:
«ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների սահմանափակումները բնականաբար վերաբերում են հնարավոր խորը համագործակցությանը կամ անդամակցությանը, որի հեռանկարը չկա, բայց ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները կլինեն Ռուսաստանի ուշադրության կենտրոնում և կարծում եմ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կարձագանքի»:
ԱՄՆ-ի Թենեսիի նահանգում կինը ծննդաբերել է աղջկա, որը փորձանոթի մեջ բեղմնավորվել էր ռեկորդային 24 տարի առաջ:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության աշխատակիցները երկու կատու են ձեռք բերել կրծողներից ազատվելու համար, որոնք հաստատվել են շենքում:
Բնական եւ տեխնածին աղետների պատճառով ընդհանուր տնտեսական կորուստների գումարը 2017 թվականին անցյալ տարվա համեմատությամբ աճել է 63 տոկոսով եւ կազմել շուրջ 306 մլրդ դոլար:
Լիբանանյան Դամուր քաղաքի վարչակազմը կանգնեցրել է 8 մետր երկարությամբ տոնածառ՝ 5 հազար բանաններից:
Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Բորիս Ջոնսոնի հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 22-ին՝ Մոսկվայում:
«Հայաստանն իր այս քաղաքականությամբ փորձում է զգոնացնել նաև Ռուսաստանին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտը:
ԱՄՆ հինգ ռուսաստանցիների ընդգրկել է պատժամիջոցների «Մանգիտսկու ցուցակ»-ում, այդ թվում՝ Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովին:
Disney ընկերությունն ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում իր զվարճանքի թեմատիկ զբոսայգում կանգնեցրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսող մանեկենը:
Ամանորի գիշերը հասարակական տրանսպորտը Թբիլիսիի քաղաքացիներին ու հյուրերին կսպասարկի անվճար:
Եվրոպայի վիճակագրական ծառայության (Եվրոստատ) տվյալների համաձայն՝ Թուրքիայում էլեկտրաէներգիան և բնական գազը սպառողների համար ավելի էժան են, քան ԵՄ երկրներում:
2017 թ. դեկտեմբերի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակեց վճիռներ երկու համանման դատական հայցերի վերաբերյալ. մեկն ընդդեմ Հայաստանի, մյուսը՝ Ադրբեջանի: Զարմանալի չէ, որ ադրբեջանական մամուլը խեղաթյուրելով հայտնեց միայն Հայաստանի դեմ կայացված վճռի մասին, իր ընթերցողներից թաքցնելով այն փաստը, որ նման մի վճիռ էլ կայացվել է Ադրբեջանի դեմ:
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեությանը հավանություն էտալիս ամերիկացիների միայն 35 տոկոսը:
Թուրքիայի Մարաշի քաղաքապետարանը կանանց համար հատուկ ավտոբուսներ է գործարկել: Թուրքական «demokrathaber.org» լրատվակայքի տեղեկացմամբ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կողմից ավելի վաղ նման նախաձեռնություն էր իրականացվել նաև Մալաթիայում:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ գոյություն ունի պայմանավորվածություն 2018 թվականի հունվարի կեսերին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպելու շուրջ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն չզլացավ Բաքվում ի լուր աշխարհի հայտարարել, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի, քանի դեռ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները չեն կատարվի:
Սերբիան Ռուսաստանի միջնորդական ջանքերն է ակնկալում Կոսովոյի իրադրության կարգավորման հարցում:
Բարսելոնայի բնակիչները տարածաշրջանային խորհրդարանի արտահերթ ընտրությունների սկսվելուց առաջ դեղին դրոշներ եւ սրբիչներ են կախում ի նշան Կատալոնիայի անկախության գաղափարի եւ այն քաղաքական գործիչների պաշտպանության, որոնք կալանավորված են Մադրիդում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գործունեության հավանության վարկանիշը կազմում է 52 տոկոս:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հնարավոր չի համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբեռնումը, բայց հանդես է գալիս համագործակցությունը շարունակելու օգտին:
«Կարծում եմ, որ ԵՄ որևէ անդամ պետությունում ազգային մակարդակով դժվարություն չի լինի փաստաթուղթն անցկացնելու, դրանից հետո, երբ գա Եվրոպական խորհրդարան, վերջնական կվավերացվի»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը` պատասխանելով հարցին, թե ե՞րբ է վավերացվելու ՀՀ-ԵՄ համաձայնագիրը:
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի արդյունքներով այսօր ընդունվեց համատեղ ամփոփիչ փաստաթուղթ, որը շոշափում է համագործակցության ամբողջական օրակարգը, անվտանգության և տարածաշրջանային խնդիրները:
Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան ՌԻԱ Նովոստիին հայտարարել է, որ դեկտեմբերի 21-ին կժամանի Մոսկվա, «Ես կժամանեմ հինգշաբթի»,-ասել է դե Միստուրան:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստում հայտարարել է, որ Վաշինգտոնը պլանավորում է Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնել Իրանի դեմ պատժամիջոցների խստացման մի շարք միջոցներ՝ Թեհրանի կողմից եմենցի հուսիտ-ապստամբներին սպառազինությունների մատակարարումների պատճառով։
Եվրասիական տնտեսական միության եւ Չինաստանի տնտեսական գործընկերության մասին համաձայնագիրը պատրաստ է եւ կարող է ստորագրվել հաջորդ տարվա սկզբին:
ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել հարկային բարեփոխման օրինագծին: Դրա օգտին քվեարկել է 51 սենատոր, դեմ են արտահայտվել 48-ը
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ եւ «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին դեկտեմբերի լույս 20-ի գիշերը Facebook-ում հրապարակել է բաց նամակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Խելվաչաուրիում ինքն իր վրա կրակած 17-ամյա երիտասարդի հարազատները գտնում են, որ նման քայլի է դիմել ինտերնետային խաղի պատճառով: Interpressnews-i հետ զրույցում երիտասարդի հարազատները ասել են, որ նա մշտապես «կապույտ վիշապ» կոչվող խաղն էր խաղում:
Ավստրիան, լինելով Երամիության անդամ, ցանկանում է նպաստել Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ համագործակցության զարգացմանը: