ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 25-ին Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է սիրիական կարգավորման եւ Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի նախապատրաստման հարցերը:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ այցելել է իրան-իրաքյան պատերազմում նահատակված երկու հայի ընտանիքներին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել:
Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատազրկումը հակառակ ազդեցությունն ունեցավ, քանի որ 2017 թվականին նախորդ տարվա համեմատ կտրուկ աճեց Արցախ այցելուների թիվը:
Մոսկվան հուսով է, որ ԱՄՆ-ը Կորեական թերակղզու շուրջ ստեղված իրադրության ռազմական լուծման պլաններ չի կազմում:
Վերին Լարսին այլընտրանք գտնելը Ադրբեջանի համար լուրջ մարտահրավերներ է պարունակում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանը՝ հավելելով, որ նման միջանցքների բացումը բավական լուրջ հարված է հասցնում շրջափակման քաղաքականությանը` այն որոշակիորեն անարդյունավետ դարձնելով:
Ստամբուլից Ադրբեջան ուղևորվող ավտոբուսը Կարսում վթարի է ենթարկվել:
Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում թուրքական զինուժը նոր կորուստներ է կրել Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների հետ բախումների հետևանքով:
Ադրբեջանում գործող Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության (ԱԺՃԿ) առաջնորդ Ալի Քերիմլին դեկտեմբերի 24-ին հանդիպել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտայի հետ:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ:
Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ սահմանի հատման որոշ վայրերում կենսաչափական վերահսկողությունը կսկսվի դեկտեմբերի 27-ից:
Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել վերսկսել ՄԱԿ-ի կրթության, գիտության ու մշակույթի հարցերով զբաղվող կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) ֆինանսավորումը, որը 2016 թվականի հոկտեմբերին փաստորեն դադարեցվել էր ի նշան Համաշխարհային ժառանգության ցուցակում չինական Նանկին քաղաքում 1937 թվականի կոտորածի վերաբերյալ փաստաթղթերի ընդգրկման որոշման դեմ բողոքի:
Ինքնահռչակ Կոսովոյի վարչապետ Ռամուշ Խարադինայը գտնում է, որ Ռուսաստանը չի կարող միջնորդ դառնալ Բելգրադի եւ Պրիշտինայի երկխոսությունում, քանի որ ՌԴ-ն վաղուց է մի կողմ քաշվել Կոսովոյի հարցում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ դահլիճում գտնվող մի երիտասարդ վազելով բարձրացել է բեմ և փորձել գրկախառնվել Էրդողանի հետ: Անսպասելի միջադեպը վախեցրել է Էրդողանին, ու վերջինս ձեռքով հետ է հրել անծանոթին՝ մինչ վրա կհասնեինթիկնապահները:
Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության՝ միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի Շըրնաք նահանգում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նահանգային ժողովին ԱԶԿ առաջնորդ Էրդողանի ելույթի ավարտին:
Վերջին օրերին Շվեյցարիայի եւ Եվրամիության միջեւ խիստ բարդացած հարաբերությունները կարող են համազգային հանրաքվեի թեմա դառնալ:
Վիետնամում ավելի քան 650 հազար մարդ է տարհանվել երկրի հարավային ծովափին «Թեմբին» թայֆունի մոտենալու պատճառով:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները վերջին մի քանի օրվա ընթացքում կալանքից ազատել են առնվազն երկու տասնյակ մարդու, որոնք ավելի վաղ մեղադրվում Էին կոռուպցիայի մեջ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է դեկտեմբերի 25-ին Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը:
Թուրքիայի Իզմիր քաղաքում 4,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Վրաստանի սեւծովյան Անակլիա քաղաքում սկսվել է խորջրյա նավահանգստի շինարարությունը:
Իսրայելում Գվատեմալայի դեսպանատունը Թել Ավիվից կտեղափոխվի Երուսաղեմ:
Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վալդիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց են անցկացրել դեկտեմբերի 24-ին:
Պերուի նախագահ Պեդրո Կուչինսկին դեկտեմբերի 24-ին ներում է շնորհել երկրի նախկին ղեկավար Ալբերտո Ֆուխիմորիին, որը 25 տարվա բանտարկության էր դատապարտված մարդու իրավունքների խախտման, կոռուպցիայի եւ «մահվան հեծելավաշտերի» կազմակերպման համար:
Իսպանիայի Ֆիլիպ 6-րդ թագավորը հանդես է եկել ազգին հղված Սուրբծննդյան ուղերձով, որում կոչ է արել Կատալոնիայի անկախության կողմնակիցներին՝ ընթանալ բնականոն գոյակցության ճանապարհով եւ խուսափել առճակատումից։
Ամբողջ աշխարհի կաթոլիկներն, ինչպես նաեւ բողոքականները, անգլիկանները եւ մի շարք ուղղափառներ, որոնք հետեւում են Գրիգորյան օրացույցին, դեկտեմբերի 25-ին նշում են Քրիստոսի Ծնունդը:
2017թ. հունվար – հոկտեմբեր ամիսներին Թուրքիայում օտարերկրյա ներդրումների հոսքը նվազել է 16.9 տոկոսով՝ կազմելով 8 մլրդ 290 մլն դոլար:
The Guardian հրատարակությունը կազմել է 2017 թվականի հեռուստատեսության գլխավոր չարագործների ցուցակը:
Չինաստանի արդյունաբերության եւ ինֆորմատիզացիայի նախարարությունը պլանավորում է մինչեւ 2020 թվականը կարգավորել տնային տնտեսության համար ռոբոտների զանգվածային արտադրությունն ու կիրառումը, ինչպես նաեւ տարեցների եւ սահմանափակ հնարավորություններով մարդկանց բուժման, վերականգնման եւ օգնության համար ռոբոտների նմուշների թողարկումը։
«Որևէ երկիր չի քվեարկել հենց այնպես: Սա ՄԱԿ ամենաքաղաքականացված և ամենակողմնակալ քվեարկություններից էր, և այստեղ յուրաքանչուրը գործել է՝ ելնելով սեփական շահերից: Բացառություն է Հայաստանը, որ գործել է սեփական շահերի դեմ»:
Չինաստանի արեւելքի Հեբեյի նահանգում դեկտեմբերի 24-ին կբացվի աշխարհում ամենաերկար հետիոտնային ապակե կամուրջը: