Բաժիններ՝

Թաիլանդում երկարաձգել են արտակարգ դրությունը և պարետային ժամը

Թաիլանդի կառավարությունը որոշում է ընդունել մինչև մայիսի 31-ը երկարաձգել երկրում արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Թաիլանդի ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Նշվում է, որ չնայած համաճարակային իրավիճակի բարելավմանը և վարակի նոր դեպքերի թվի կրճատմանը, երկար քննարկումներից հետո որոշում է կայացվել ամեն դեպքում երկարաձգել արտակարգ դրության ռեժիմի ժամկետը: Այս որոշումը պայմանավորված է վարակի բռնկման երկրորդ ալիքից խուսափելու համար:

Շարունակելու են փակ մնալ ատևտրի կենտրոնները, սպորտային, մերսման սրահները, վարսավիրանոցները, հանրային սննդի կետերը: Պահպանվելու է միջքաղաքային, միջմարզային տեղաշարժի արգելքը: Երկրի սահմանները նույնպես փակ կմնան միջազգային ավիափոխադրումների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս