ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ունեն հիմնավորումներ այն բանի, որ համավարակի պատճառ դարձած կորոնավիրուսը ծագել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում, այլ ոչ թե մոտակայքում գտնվող շուկայում:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ որդու ծնվելու առթիվ:
Ճապոնիայում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կառավարական շտաբը մինչև մայիսի 31-ը երկարաձգում է արտակարգ դրության ռեժիմի ժամկետը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 566 հազար 804-ը:
Ֆրանսիայի կինոլոգները փորձարկում են կորոնավիրուսով վարակվածներին գտնելու նոր մեթոդը՝ շներին սովորեցնելով տարբերակել վարակվածների հոտը:
Բուլղարիայում ամառային զբոսաշրջային սեզոնին նախապատրաստվելու աշխատանքները կսկսվեն հունիսի 15-ից:
Թուրքիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով էապես տուժել է զբոսաշրջության ոլորտը։ 2020թ․ առաջին քառորդում ոլորտի եկամուտները կրճատվել են 11․4 տոկոսով՝ կազմելով 41 մլրդ դոլար։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ երկու երկրների հարաբերություններում ոչ թե լարվածություն, այլ խնդիրներ կան: Ըստ նրա՝ այդ խնդիրներն առաջանում են ժամանակ առ ժամանակ, ինչը նոր երևույթ չէ հայ-ռուսական հարաբերությունների համար։
«Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար» կազմակերպության համակարգող Մարիամ Ավագյանի խոսքով՝ ԵԽԽՎ պատվիրակության կազմում ԼՂ «ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գյանջալիևին ընդգրկելն Ադրբեջանի նախագահի ծրագիրն է, երբ վերջինը նախկին երկու անհաջող կադրերին փոխարինեց լավ թե վատ կրթված դիվանագետով:
Եվրոպական քաղաքները մտադիր են բարելավել հեծանվորդների համար նախատեսված ենթակառուցվածքները:
Կորոնավիրուսի տարածման համատեքստում Գերմանիայում ապրիլ ամսին կտրուկ ավելացել է գործազուրկների թիվը:
Նյու Յորքի մոտակայքում գտնվող խնամատար հաստատությունը պատրաստ է ընդունելու այն երեխաներին, ովքեր կտուժեն կորոնավիրուսի արդյունքում:
Ռուսական տուրօպերատորները, որոնք զբաղվում են օտարերկրացիների ընդունելով, չեն ակնկալում ամառային հոսքի վերականգնում, բայց չեն բացառում, որ այս տարի դեռ հյուրեր կընդունեն այլ երկրներից։
ԱՄԷ Էկոնոմիկայի նախարարության կողմից արտոնագիր է տրվել ցողունային բջիջների միջոցով նոր կորոնավիրուսի (Covid-19) նորարարական և խոստումնալից բուժմանը:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը վերջին 20 օրվա մեջ առաջին անգամ հայտնվել է հանրության առջև՝ մասնակցելով Սունչխոնի պարարտանյութի արտադրամասի բացման արարողությանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նորածին որդուն կոչել են Ուիլֆրեդ Լորի Նիկոլաս անունով։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 3 միլիոն 424 հազար 356-ը:
Ուկրաինայի ուժայինները հայտնել են, որ իրենց զինվորը վիրավորվել է անօդաչու թռչող սարքից Դոնբասի Գնուտովո շրջանում:
«Թալիբան» ծայրահեղական խմբավորման գրոհայինների հետ բախման հետևանքով զոհվել է Աֆզանստանի կառավարական ուժերի հինգ զինծառայող, ևս հինգը տուժել է հրաձգության պատճառով:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը պատրաստվում են մշակել Եվրոպական Միությունում, հասանելի կլինի ամբողջ աշխարհում:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դադարեցրել է խորհրդարանի Սենատի խոսնակ Դարիգա Նազարբաևայի լիազորությունները։
Վենեսուելայի քրեակատարողական հիմնարկներից մեկում զանգվածային փախուստի փորձի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 402 հազար 160-ը:
Ռուսաստանի Դաշնության քաղաքաշինության նախարար Վլադիմիր Յակուշևը և նրա տեղակալ Դմիտրի Վոլկովը վարակվել են կորոնավիրուսով։
Ավստրալիան կվերանայի վիրուսով պայմանավորված սահմանափակումները սպասվածից շուտ:
Շվեյցարիայում փորձարկվում է բջջային հեռախոսների համար նախատեսված հավելված, որով հնարավոր կլինի հետևել նոր կորոնավիրուսի տարածմանը:
Եթե նա տիրապետում է նման տեղեկատվության այն պատճառով, որ Առաջին տիկնոջ եղբայրն է, դա արդեն անհանգստացնող փաստ է, քանի որ դա նշանակում է, որ կնոջ եղբայրը տիրապետում է նման տեղեկատվության։ Դա նորմա՞լ է։ Հայաստանում պատգամավորները շատ են և ի՞նչ, բոլորն ունե՞ն նման տեղեկություններ։ Բուն հարցի վերաբերյալ պետք է ասեմ, որ սա, իհարկե, ներքին պայքարի շրջանակում պետք է դիտարկել, բայց այն, իհարկե, արտացոլում է ՀՀ նոր իշխանությունների շրջանում առկա կոնսենսուսը Ռուսաստանի նկատմամբ։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ամենայն հավանականությամբ կհասնի կորոնավիրուսի ախտորոշման օրական 100 հազար թեստ անելու իր թիրախին:
2018թ. դեկտեմբերի 20-ից ԼՂ «ադրբեջանական համայնքի» ղեկավար նշանակված Թուրալ Գյանջալիևն այսուհետ ղեկավարելու է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության կազմը: Նա նաև կգլխավորի Ադրբեջան-Կանադա միջխորհրդարանական աշխատանքային խումբը:
Իրանում ապաքինվածների թիվն ավելացել է 1215-ով: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսը հաղթահարել է 76 հազար 318 մարդ: