ԱՄՆ-ի ներկայացուցիչները Չինաստանի իրենց գործընկերներին են հանձնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բանաձեւի նախագիծը ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցային ռեժիմի սաստկացման մասին:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում արդեն ավելի քան երկու շաբաթ մոլեգնող բնական հրդեհի տարածքը գերազանցել է 1100 քառակուսի կիլոմետրը, ինչից հետո այն երկրորդ խոշորագույն հրդեհն է դարձել նահանգի պատմության մեջ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան (ԳԱ) ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձեւ, որում դատապարտվում են Ղրիմում տեղ գտած մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաեւ «Ռուսաստանի Դաշնության կողմից օրենքների, իրավազորության եւ կառավարման ապօրինի սահմանումը» թերակղզում:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ստիպված կլինի դեկտեմբերի 20-ին կրկնական քվեարկություն անցկացնել հարկային բարենորոգման շուրջը, քանի որ օրինագծում երեք դրույթներ խախտել են Սենատի կանոնները:
Կատալոնիայում տեղական ժամանակով կեսգիշերին ավարտվել է խորհրդարանական ընտրարշավը, սկսվել է լռության օրը:
Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերի «Քուին Էլիզաբեթ» հրամանատարական նավը, որը շահագործման է հանձնվել այս տարվա դեկտեմբերի 7-ին, հոս է տվել, տեղեկացնում է BBC-ին:
2017 թվականին դեպի Ստամբուլ չվերթները դադարեցրած ազգային փոխադրողների թիվը հասել է 7-ի: Ըստ թուրքական «Gazetekarinca.com» լրատվական կայքի՝ դրանցից 5-ը եվրոպական են՝ «Air France», «Iberia», «Swiss», «Alitalia», «Austrian», իսկ 2-ը՝ ամերիկյան՝ «Air Canada» և «Delta»:
Բրազիլիայի Atmosphere փառատոնում դիջեյ Կալեբ Ֆրեյտաշը մահացել է բեմահարթակի փլվելու հետեւանքով:
Ռուսաստանը կաջակցի Կոսովոյի վերաբերյալ Բելգրադի և Պրիշտինայի ցանկացած համատեղ որոշմանը:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հնարավոր է մոտ ժամանակներս այցելի Ռուսաստան:
«Հայաստանի դեպքում, իմ կարծիքով, պայմանը կլինի նոր ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը: Առանց վստահեցման, որ համաձայնագիրը կվավերացվի՝ երկխոսություն չի սկսվի»:
Երկրագնդի վրա սրընթաց կերպով աճում են այսպես կոչված էլեկտրատեխնիկական աղբի՝ հին շարժական հեռախոսների, դեն նետված կենցաղային տեխնիկայի եւ այլնի ծավալները։
Պետություն, որը պատրաստ չէ հաղթել պատերազմը բոլոր ուղղություններով, ի վիճակի չէ կանխել պատերազմը, հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ ներկայացնելով ԱՄՆ-ի նոր ազգային անվտանգության ռազմավարությունը:
Աշխարհում շուրջ 258 մլն մարդ միգրանտներ են: Նրանց թվաքանակը 2000 թվականից ավելացել է 49 տոկոսով:
Համացանցում հայտնվել է արքայազն Ուիլյամի եւ նրա կնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեթրինի (Քեյթ Միդլթոնի) նոր ընտանեկան լուսանկարը:
Թուրքիայի նախագահի հայտարարությունը Արեւելան Երուսաղեմում կամ Պաղեստինում դեսպանություն բացելու, կարելի է բնական շարունակությունը համարել Անկարայի կողմից նախաձեռնված եւ Ստամբուլում տեղի ունեցած իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ ժողովի ընթացքում Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու որոշման:
2017 թվականին աշխարհում զոհված լրագրողների թիվը կազմել է 65, ինչը 18 տոկոսով պակաս է, քան մեկ տարի առաջ:
Եվրամիությունը (ԵՄ) չի համաձայնի Մեծ Բրիտանիայի հետ գործարք կնքել միջազգային ֆինանսական կենտրոնի՝ Լոնդոնի Սիթիի վերաբերյալ Միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու կապակցությամբ:
Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունից հայտնել են, որ վիզա ստանալու համար հարցազրույցներ հնարավոր է անցկացնել միայն 2019 թվականի հունվարից սկսած:
Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը՝ Stratolaunch-ը, փորձարկումների համար դուրս են բերել օդակայանի թռիչքագոտի:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակած նոր զեկույցում Թուրքիան անվանել է «լրագրողների համար ամենամեծ բանտը»:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը դեկտեմբերի 19-ին հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
«Նոր ուժերի շարժում» կուսակցության կողմից կազմակերպված բողոքի զանգվածային ակցիաները՝ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորությամբ, կշարունակվեն ամանորյա տոներից հետո:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի հրավերով Հայաստանն ժամանած ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ և զինված հակամարտությունների մասնագետ Պ. Ժերար Շալիանը «Սիրիական և իրաքյան հակամարտությունների ամփոփումն ու հեռանկարները» թեմայով դասախոսությունից հետո պատասխանել է լսարանի հարցերին:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Երուսաղեմի կարգավիճակին նվիրված արտահերթ հատուկ նստաշրջանը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 21-ին:
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է բալիստիկ հրթիռի հաջող կալանման մասին, որը Եմենից ապստամբներն արձակել էին էր Ռիադի ուղղությամբ:
Իրաքյան Քրդստանի իշխանությունների դեմ անցկացվող ցույցերի մասնակիցների եւ ուժայինների միջեւ դեկտեմբերի 19-ին բախումներ են գրանցվել քրդական ինքնավարության մի շարք քաղաքներում:
Նոր Մոսկվայի մասնավոր պանսիոնատում տեղի ունեցած հրդեհից տուժածների թիվը հասել է 19-ի:
Նախնական տվյալներով՝ չորս մարդ է զոհվել ՌԴ Նենեցական ինքնավար օկրուգում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետեւանքով: