Բաժիններ՝

«Մենք կորցրել ենք շատ մարդկանց, բայց եթե նայում ենք նախնական կանխատեսումներին՝ 2.2 միլիոն, ապա մենք այսօր ամենայն հավանականությամբ կմոտենանք 60-70 հազարին, որը, իրոք, շատ է». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի իրենց որոշումը օգնել է նվազեցնել մահերի թիվը:

Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը:

«Մենք կորցրել ենք շատ մարկանց, բայց եթե նայում ենք նախնական կանխատեսումներին՝ 2.2 միլիոն, ապա մենք այսօր ամենայն հավանականությամբ կմոտենանք 60-70 հազարին, որը, իրոք, շատ է: Մեկ մարդու մահն իսկ արդեն շատ է: Ես կարծում եմ, որ մենք շատ ճիշտ որոշումներ ենք կայացրել: Կարևոր որոշում էր սահմանները փակելը կամ Չինաստանից մարդկանց մուտքն արգելելը՝ բացառությամբ ԱՄՆ քաղաքացիների, որոնք պետք է վերադառնային»,-ասել է Թրամփը:

Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե բավարար աշխատանք չի կատարվել թեստավորման շրջանակն ընդլայնելու համար՝ նախագահ Թրամփը նշել է, որ այդ ուղղութամբ աշխատանքները շարունակվում են:

«Մենք շարունակում ենք շատ արագ ընդլայնել մեր հնարավորությունները և վստահ ենք, որ ունենք բավարար քանակությամբ թեստ, որպեսզի սկսենք բացել տնտեսությունը: Մենք ցանկանում ենք բացել մեր երկիրը և թեստավորումը խնդիր չի լինելու»,-ասել է նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս