Ադրբեջանում դեկտեմբերի 25-ին ձերբակալվել է երկրի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևը:
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Դուբայ քաղաքի ոստիկանապետ Շեֆի Դհահի Քհալֆանը Էրդողանին խաբեբա է անվանել: Այդ մասին նա արաբ պաշտոնյան գրել է իր «Twitter»-ի էջում:
Վրաստանի Պանկիսի կիրճի Դուիսի գյուղում դեկտեմբերի 26-ի առավոտից ոստիկանական գործողություն է անցկացվում մինչեւ 60 հատուկ ջոկատայինների մասնակցությամբ:
Ռուսաստանի Պետերբուրգ քաղաքի ոստիկանությունը որոնում է Ադրբեջանի քաղաքացի Ալի Մուստաֆաևին, ով դանակահարել է ՌԴ քաղաքացուն և փախուստի դիմել:
Թուրքիայի Գազիայնթեփ նահանգում տեղակայված զորամասերից մեկում գրանցվել է զինվորականների զանգվածային թունավորման դեպք:
Մահացել է Ավստրիայում Վրաստանի դեսպան Կոնստանտին Զալդաստանիշվիլին:
Արգենտինայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը փորձել է երկրի նախագահ Մաուրիսիո Մակրիի նստավայր մտնել ավտոմոբիլով, որի մեջ հրազեն է եղել:
Կանադայի Օնտարիոյի նահանգում 68 տարեկան հասակում մահացել է կանադական ծագմամբ ամերիկացի դերասանուհի Հեզեր Մենզես Ուրիխը, որն առավել հայտնի է «Երաժշտության հնչյունները» (The Sound of Music, 1965 год) ֆիլմ-մյուզիքլում կատարած դերով:
Միացյալ Նահանգները եւ Չինաստանը համաձայնության են եկել կապի «թեժ գիծ» բացելու ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների իրագործման եւ Կորեական թերակղզու իրադրության հետ կապված տեղեկատվության փոխանակման համար:
Ուկրաինան եւ Թուրքիան տեսանելի ապագայում չեն դառնա Եվրամիության անդամներ:
Պերուի մայրաքաղաք Լիմայում ավելի քան 5 հազար մարդ է բողոքում նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիին ներում շնորհելու պետության ղեկավար Պաբլո Կուչինսկիի որոշման դեմ, այն նախկին նախագահին, որը 25 տարվա բանտարկության պատիժ էր կրում կոռուպցիայի եւ այլ հանցագործությունների համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի միկրոբլոգում գրել է, որ «Ամերիկան փառահեղ է դառնում» ավելի արագ, քան որեւէ մեկը կարող էր ակնկալել։ Ուստի նա հորդորել է համաքաղաքացիներին՝ Սուրբծննդյան արձակուրդից հետո շուտափույթ վերադառնալ աշխատանքի:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում ալիգատորը թռել է այն նավակը, որտեղ գտնվում էին մի քանի զբոսաշրջիկներ:
Ֆրանսիայի ամենածեր բարմենուհին հայտնել է իր երկարակեցության գաղտնիքը:
«Գիտակցելով, որ այն լուրջ է, չկա առաջընթաց, ավելին՝ ժամանակ առ ժամանակ՝ լարվածություն, նույնիսկ՝ պատերազմական գործողություններ, պետք է նոր ավելի լուրջ հարթակներ ձևավորել այս հակամարտության կարգավորման համար, որը լուրջ ազդեցություն և հեղինակություն կունենա»:
Խոսակցությունների սղագրությունը տարածել է Սպիտակ տունը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավատացյալներին է դիմել «Urbi et Orbi» («Քաղաքին եւ աշխարհին») ավանդական Սուրբծննդյան ուղերձով՝ հորդորելով մանուկ Քրիստոսին տեսնել երեխաների դեմքին, նախեւառաջ, աշխարհի՝ հակամարտությունների ու աղետների ճիրաններում հայտնված տարածաշրջաններում, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում, Սիրիայում եւ Ուկրաինայում։
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ:
Թբիլիսիում կայացել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները:
Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանը Ղարաբաղյան հակամարտության հարցում կարեւորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությունները:
Խորհրդային Միության փլուզման համար ափսոսանք հայտնող Ռուսաստանի քաղաքացիների թվաքանակը 2009 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշն է արձանագրել՝ հասնելով 58 տոկոսի: Ընդ որում՝ 25 տոկոսը դրա համար չի ափսոսում, իսկ 16 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Մոսկվայում երթուղային ավտոբուսը հայտնվել է ստորգետնյա անցումում:
Վրաստանի նախագահական նստավայրում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը: Նախագահներն առանձնազրույց կանցկացնեն, ինչից հետո հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դատի է տվել Թուրքիայի նախագահ Էրդողանին և բարոյական վնասի փոխհատուցում պահանջել:
Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը վաղուց էր հասունացել, քանի որ թուրքական կողմը Հայաստանի հետ միջպետական հարաբերությունները կարգավորելու որևէ մտադրություն չունի:
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը դադարեցվելու է 2018թ-ի փետրվարի 21-ին:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:
Հայ-վրացական հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են գտնվում թե տնտեսական, թե քաղաքական հարթությունում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց վրացագետ Ալիկ Էրոյանցը:
Հայաստանի և հայ միգրանտների իրավիճակի վերաբերյալ իմացությունը վստահություն է ձևավորում Հայաստանի միգրացիոն համակարգի նկատմամբ։ Վիզայի ազատականացումը պետք է ցույց տա միջազգային հանրությանը Հայաստանի և հայ միգրանտների վիճակը։