
Ավստրիայում քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները հանվում են

Ավստրիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի բարելավման պայմաններում որոշում է կայացվել մայիսից հանել քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումը:
«Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ քաղաքացիները պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն 1 մետրի չափով:
Ավստրիայի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը նշել է, որ մայիսի 1-ից թույլատրվելու է նաև մարդկանց հավաքվել, բայց թիվը պետք է չգերազանցի 10-ը:
Որոշակի պայմաններ պահպանելու պարագայում կթույլատրվի անցկացնել նաև ցույցեր: Այդ պայմանները կգործեն մինչև հունիսի վերջը: Մայիսի 15-ից համապատասխան անվտանգության պայմաններ ապահովելու պարագայում կբացվեն ռեստորանները, իսկ մայիսի 29-ից նորից կսկսեն աշխատել հյուրանոցները: Այս մասին տեղեկացրել է տուրիզմի նախարար Էլիզաբեթ Կյոստինգերը: