Բաժիններ՝

Ավստրալիան բացում է լողափերը

Ավստրալիայի իշխանությունները որոշել են բացել լողափերը: Սահմանվել է կոնկրետ ժամանակահատված՝ 7-17:00:

«Euronews»-ը տեղեկացնում է, որ Սիդնեյի ամենահայտնի ափերից մեկը՝ Բոնդի-բիչը, կրկին բացվել է սերֆինգի սիրահարների ու պարզապես լողալ ցանկացողների համար: Աշխատակիցներն իրականացնում են այցելուների հաշվարկ, որպեսզի կարողանան ապահովել սոցիալական անհրաժեշտ հեռավորություն:

Արդեն այցելուներ են գրանցվել, նրանք ողջունում են լողափերը բացելու իշխանությունների որոշումը: Նրանք նկատել են, որ մարդիկ հետևում են սահմանափակումների կանոններին, իսկ անվտանգության աշխատակիցները վերահսկում են:

Ավստրալիան կորոնավիրուսից տուժած երկրների ցանկում զբաղեցնում է 43-րդ տեղը: Առողջապահության նախարարությունը նշել է, որ վերջին մեկ օրում գրանցվել է վարակի 7 նոր դեպք, ինչը ամենացածր ցուցանիշն է վարակի բռնկումից ի վեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս