Իրանում վարակակիրների թիվն ավելացել է 1112-ով
Իրանում ապրիլի 28-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվահամեմատ կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1 112-ով՝ կազմելով 92 հազար 584: Մահացածների թիվն ավելացել է 71-ով: Վարակի բռնկումից ի վեր Իրանում մահացել է 5 հազար 877 մարդ:
Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծանր վիճակում է գտնվում 2 983 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1 506-ով՝ կազմելով ընդհանուրը 72 հազար 439: Մինչ այժմ թեստավորվել է 442 հազար 590 անձ: