
ԱՄՆ-ի որոշ նահանգներ գնում են սահմանափակումների թուլացման

ԱՄՆ-ի նահանգներն աստիճանաբար նվազեցնում են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մտցված սահմանափակումները: Սպիտակ տունը դիտարկում է բիզնեսը, դպրոցները, եկեղեցիները վերաբացելու առաջարկները:
Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը:
Մինեսոտա, Կոլորադո, Միսիսիպի, Մոնտանա նահանգները թույլատրել են որոշ ընկերությունների վերսկսել իրանց աշխատանքը: Ավելի վաղ սահմանափակումների մեղմացմանն էին գնացել Ջորջիան, Օկլահոման, Ալյասկան, Հարավային Կարոլինան: Այստեղ ձգտում են հնարավորություններ ստեղծել, որ մարդիկ վերադառնան իրենց աշխատանքին:
Ջորջիան, որն առաջիններից էր սահմանափակումների թուլացման առումով, թույլատրել է մարդկանց այցելել ռեստոաններ և կինոթատրոններ: Թեպետ ռեստորանների բացման առումով նահանգապետը քննադատության էր արժանացել: