Բաժիններ՝

«Աջակցում ենք հայ-ադրբեջանական պետական ​​սահմանին լարվածության կարգավորմանը բանակցությունների միջոցով». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Բաքուն աջակցում է բանակցությունների միջոցով Հայաստանի հետ սահմանին իրավիճակի կարգավորմանը, ինչպես նաև աջակցում է սահմանագծման և սահմանազատման անհրաժեշտության վերաբերյալ միջազգային կոչերին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ադրբեջանն աջակցում է հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության կարգավորմանը բանակցությունների միջոցով և աջակցում է միջազգային հանրության` երկու երկրների միջև սահմանների սահմանագծման և սահմանազատման մասին կոչեին: Ադրբեջանի սահմանները խախտելու փորձերն անընդունելի են: Հայաստանը պետք է զերծ մնա երկու երկրների սահմանին լարվածության ավելացմանն ուղղված գործողություններից և հարգի հարևան պետության սահմանները»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը մայիսի 12-ին հաղորդել է, որ Ադրբեջանի զինված ուժերը փորձել են որոշակի աշխատանքներ իրականացնել «սահմանները պարզելու համար» Սյունիքի մարզի սահմանամերձ տարածքներից մեկում: Միևնույն ժամանակ, գերատեսչությունը չի նշել, թե կոնկրետ ինչ աշխատանքներ է իրականացրել ադրբեջանական զինուժը: Սահմանին տեղի ունեցած միջադեպը քննարկել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյան: Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի հետ կապված` ՀԱՊԿ-ից խորհրդատվություն ստանալու իր հանձնարարականների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս