Բաժիններ՝

ԱՄՆ-ը և Եվրոպայի մի շարք երկրներ հայտարարել են, որ Սիրիայում ընտրություններն արդարացի ու ազատ չեն լինի

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Սիրիայում նախագահական ընտրությունների նախաշեմին նախազգուշացրել են, որ այդ գործընթացն արդարացի եւ ազատ չեն համարում։

«Մենք՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունների ղեկավարներս, ցանկանում ենք հստակ բացատրել, որ մայիսի 26-ին Սիրիայում նախագահական ընտրություններն արդարացի ու ազատ չեն լինի»,-նշվում է Պետդեպարտամենտի կողմից տարածված հայտարարության մեջ: Նախարարներն ընդգծում են, որ դատապարտում են «առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւում նշված պայմանները հաշվի առնելու» այդ քվեարկությունն անցկացնելու որոշումը:

«Մենք համաձայն ենք բոլոր սիրիացիների, ներառյալ սիրիական ընդդիմությունը, կազմակերպությունների հետ, որոնք պաշտպանում են քաղաքացիական հասարակությանը՝ ընտրությունները համարելով անօրինական»,-ասվում է հայտարարության մեջ: Դամասկոսի կողմից կազմակերպված Սիրիայի նախագահի ընտրությունները տեղի են ունենում մայիսի 26-ին:

Սպասվում է, որ դրանցում հաղթանակ կտանի պետության գործող նախագահ Բաշար Ասադը: Սիրիայի նախագահի թեկնածուների թվում են՝ ներքին ընդդիմությունից («Ժողովրդավարական ընդդիմադիր ճակատ»)՝ Մահմուդ Ահմեդ Մարեյը, Սոցիալիստական կուսակցությունից նախկին պատգամավոր Աբդալլահ Սալյում Աբդալլահը: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին: Սա արդեն նախագահական երկրորդ ընտրություններն են Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր: Նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2014 թվականին, երբ Ասադը հաղթանակ տարավ՝ հավաքելով ձայների 88 տոկոսը: Սիրիայի ներկայիս ղեկավարն իշխանության գլուխ է գտնվում 2000 թվականից, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս