Բաժիններ՝

ԱՄՆ և ԵՄ առաջնորդների հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում

Եվրամիության անդամ 27 երկրների և ԱՄՆ առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 15-ին Բրյուսելում։ Այս մասին ասվում է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոյի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանի հանդիպման արդյունքներով ԵՄ տարածած հաղորդագրության մեջ:

Նշվել է, որ հանդիպմանը կողմերն ընդգծել են ԵՄ և ԱՄՆ ընդհանուր հետաքրքրվածությունը շարունակելու սերտ համագործակցությունը՝ ի աջակցություն ժողովրդավարական արժեքների, գլոբալ և տարածաշրջանային կայունության և մարդու համընդհանուր իրավունքների:

Քննարկված հարցերի շրջանակում են եղել Իսրայելում, Արևմտյան ափին ու Գազայի հատվածում տեղի ունեցած վերջին զարգացումները, մտքեր են փոխանակվել Արևելյան Միջերկրածովյան հատվածում, Արևմտյան Բալկաններում, Աֆղանստանում, Սիրիայում, Մյանմայում, Եթովպիայում և Վենեսուելայում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31