Բաժիններ՝

Սիրիայի ընտրատեղամասում պայթյուն է որոտացել

Մայիսի 26-ին՝ նախագահական ընտրությունների օրը, պայթյուն է որոտացել Սիրիայի հարավում գտնվող Դերաա քաղաքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է աղբյուրը։

«Պայթյուն է որոտացել Դերրա քաղաքի Հոկտեմբերի 16-ի հրապարակում»,-հաղորդել է աղբյուրը: Նա նշել է, որ «պայթյունը տեղի է ունեցել ընտրատեղամասի մերձակայքում»:

«Պայթյունի հետեւանքով տուժածներ, որն ընտրությունների օրը որոտացել Սիրիայի հարավում գտնվող Դերաա քաղաքում, չկան, պայթյունը սարքել էին, որպեսզի խանգարեն քվեարկությանը, ՌԻԱ Նովոստիին նույնպես հաղորդել է տեղական աղբյուրը:

«Տուժածներ պայթյունի հետեւանքով, որը տեղի է ունեցել ընտրատեղամասի մերձակայքում, չկան»,-հաղորդել է աղբյուրը:

«Պայթուցիկ սարքը դրվել էր ընտրողներին վախեցնելու նպատակով, որպեսզի նրանք չհավաքվեն քվեարկելու եւ հեռանան ընտրատեղամասից»,-հաղորդել է աղբյուրը:

Սիրիայում նախագահական ընտրությունները մեկնարկել են տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով 08:00-ին):

Ամբողջ երկրում բացվել է ավելի քան 12 հազար ընտրատեղամաս: Սիրիայի քաղաքացիները կկարողանան իրենց թեկնածուի օգտին ձայն տալ մինչեւ երեկոյան ժամը 19:00-ն:

Անհրաժեշտության դեպքում ընտրությունները կերկարացվեն հինգ ժամով:

ՆԳՆ-ի տվյալների համաձայն, ընտրելու իրավունք ունի 18 միլիոն սիրիացի քաղաքացի՝ երկրում եւ նրա սահմաններից դուրս, չհաշված նրանց, ովքեր գտնվում են ահաբեկիչների կողմից նվաճված տարածքներում: Սիրիայի նախագահի թեկնածուների թվում են՝ ներքին ընդդիմությունից («Ժողովրդավարական ընդդիմադիր ճակատ»)՝ Մահմուդ Ահմեդ Մերիին, Սոցիալիստական կուսակցությունից նախկին պատգամավոր Աբդալլահ Սալյում Աբդալլահը եւ պետության գործող ղեկավար ու Արաբական սոցիալիստական վերածնունդ (ԲԱԱՍ) կուսակցության գլխավոր քարտուղար Բաշար Հաֆիզ Ասադը:

2014 թվականի նախագահական ընտրություններում Ասադը հաղթանակ է տարել՝ հավաքելով ձայների 88 տոկոսը: Սիրիայի ներկայիս ղեկավարն իշխանության գլուխ էգտնվում 2000 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս