Սիրիայում սկսվել է նախագահի ընտրությունների քվեարկությունը
Սիրիայում բացվել են ընտրատեղամասերը, որտեղ մայիսի 26-ին կկայանան նախագահական ընտրությունները։
Նախագահական ընտրություններում ձայնի իրավունք ունի Սիրիայի ավելի քան 18 միլիոն քաղաքացի, որոնք ապրում են երկրում եւ նրա սահմաններից դուրս:
Այդ մասին ավելի վաղ հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) ներքին գործերի նախարար Մոհամադ Ռահմոնը:
«Ընտրությունները կանցկացվեն Դամասկոսի կողմից վերահսկվող շրջաններում: Նախորդ քվեարկությունից հետո յոթ տարվա ընթացքում այդ տարածքն ընդլայնվել է: Դրա հետ մեկտեղ քվեարկությունը հնարավոր չէ անցկացնել Իդլիբում, ինչպես նաեւ Սիրիայի հյուսիսի եւ հյուսիս-արեւելքի շրջանների մի մասում»,-«Ինտերֆաքս»-ին ասել է ՍԱՀ-ի Ժողովրդական խորհրդի անդամ Ուսամա Մուստաֆան:
Քվեարկության մեկնարկի նախաշեմին Դամասկոսում անցկացվել են մասսայական զբոսախնջույքներ, համերգներ, մայրաքաղաքի փողոցներում ավտոմեքենաները զարդարված են ազգային խորհրդանշաններով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը: