Բաժիններ՝

Հզոր փոթորիկը հարվածել է Հնդկաստանի արեւելյան ափին

Հեղեղումների պատճառով ավելի քան 1,2 միլիոն մարդ է տարհանվել Հնդկաստանի արեւելյան ափից, որոնք առաջացրել է այստեղ մոլեգնող «Յաաս» փոթորկի հարվածը: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը:

Հիմնական հարվածը բաժին է ընկել Հնդկաստանի Օդիշա (Օրիշա) եւ Արեւմտյան Բենգալիա նահանգներին:

Գործակալությունը մեջբերումներ է անում ալիքների հնարավոր առաջացման վերաբերյալ Հնդկաստանի օդերեւութաբանական վարչության նախազգուշացումից, որոնք առանձին վայրերում կարող են շենքերի տանիքներից բարձր լինել: Փոթորիկն ուղեկցվում է հորդառատ անձրեւներով եւ մրրկաքամիներով. տապալվել են ծառերը, պոկվել էլեկտրահաղորդման գծերը:

Տարերքի հարվածի առնչությամբ առնվազն մինչեւ մայիսի 26-ի երեկոյան փակ է Կալկաթայի (Կալկութա) օդանավակայանը: Իրադրությունը բարդանում է նրանով, որ տարածաշրջանում չեն վերացվել «Տաուկտաե» փոթորկի հետեւանքները, որը երկրում մոլեգնել է մեկ շաբաթ առաջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս