Բաժիններ՝

Հրապարակվել է Թուրքիայի 500 ամենախոշոր արդյունաբերական ընկերությունների ցանկը

Ստամբուլի արդյունաբերության պալատը հրապարակել է 2020թ․ դրությամբ Թուրքիայի 500 ամենախոշոր արդյունաբերական ընկերությունների ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ «TÜPAŞ» նավթավերամշակման ընկերությունը 58․6 մլրդ լիրայի (այսօրվա փոխարժեքով՝ շուրջ 7մլրդ ԱՄՆ դոլար) շրջանառությամբ դարձել է Թուրքիայի ամենամեծ արդյունաբերական ընկերությունը։

Երկրորդ տեղում հայտնվել է «Ford Otomotiv»-ը՝ 45․2 մլրդ լիրայի (շուրջ 5․4 մլրդ դոլար) արդյունաբերական ծավալով, իսկ երրորդում՝ «Oyak-Renualt» ավտոշինարարական ընկերությունը՝ 31․2 մլրդ լիրա (շուրջ 3․7 մլրդ դոլար) ընդհանուր արդյունաբերական ծավալով։

Չորրորդ հորիզոնականում «Toyota» ընկերությունն է՝ 30․8 մլրդ լիրա (շուրջ 3․6 մլրդ դոլար) շրջանառությամբ։ Ուշագրավ է, որ ցանկի հինգերորդ տեղը զբաղեցրած ընկերությունը նախընտրել է անհայտ մնալ․ նրա անունը չի հրապարակվել։

Հավելենք, որ 2020թ․ ընթացքում Թուրքիայից կատարված արտահանումների շուրջ 38 տոկոսը իրականացվել է հենց այս 500 արդյունաբերական ընկերությունների կողմից։

Նշենք նաև, որ Ստամբուլ արդյունաբերական պալատը տվյալ ցանկը կազմում և հրապարակում է առանց բացառության ամեն տարի՝ սկսած 1968 թվականից։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս