Ալյասկայում ժայթքել է Մեծ Սիթքին հրաբուխը
Մայիսի 25-ին Մեծ Սիթքին հրաբխի կարճաժամկետ ժայթքում է արձանագրվել ԱՄՆ-ի Ալյասկայի նահանգում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
Երկրաբանական ծառայության տվյաներով՝ ժայթքումն սկսվել է տեղական ժամանակով մայսի 25-ի 21:04-ին (Երեւանի ժամանակով մայիսի 26-ի 9:04-ին), դրա հետեւանքով տեղի է ունեցել ավելի քան 4 500 մետր բարձրությամբ մոխրասյան արտանետում:
Այնուհեեւ հրաբխի սեյսմաակտիվությունը նվազել է, մոխրի ամպը շարժվում է դեպի արեւելք: Սահմանվել է թռիչքների վտանգի կարմիր կոդ: Այս պահին հրաբուխը գտնվում է Ալյասկայի Հրաբուխների դիտարանի մշտական դիտազննման ներքո, քանի որ հնարավոր է նոր ակտիվություն: Մեծ Սիթքին հրաբուխը գործող ստրատոհրաբուխ է, որը գտնվում է համանուն կղզու հյուսիսային մասում: Վերջին խոշր ժայթքումն արձանագրվել է 1974 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: