Բաժիններ՝

Շվեյցարիայում ռազմական ինքնաթիռ է ընկել

Շվեյցարիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն աղետի է ենթարկվել վարժական թռիչքի ժամանակ, օդաչուն կատապուլտվել է եւ ողջ է: Այդ մասին ասվում է պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության եւ սպորտի գործերի դաշնային դեպարտամենտի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։

«Այսօր առավոտյան մոտավորապես ժամը 09:00-ին (Երեւանի ժամանակով 11:00-ին) կործանվել է Շվեյցարիայի ռազմաօդային ուժերի F-5 ինքնաթիռը: Օդաչուն կատապուլտվել է եւ ողջ է: Tiger F-5 ինքնաթիռը թռել է Պայեռնի ռազմական օդակայանից եւ վարժական թռիչք կատարել որպես սպարինգ-գործընկեր Շվեյցարիայի ռազմաօդային ուժերի F/A-18-ի համար: Ներկայում զինվորական արդարադատությունը հետաքննում է վթարի պատճառները»,-ասվում է հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս