Բաժիններ՝

Իրանի խորհրդարանի նախագահ է վերընտրվել Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը

Թեհրանից պատգամավոր Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը վերընտրվել է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահի պաշտոնում: Այդ մասին հաղորդել է ISNA գործակալությունը:

Նշվում է, որ Ղալիբաֆի թեկնածության օգտին քվեարկել է խորհրդարանի 230 անդամ: Նախագահի պաշտոնի մյուս թեկնածուն Ֆերեյդուն Աբասին էր, որն ստացել է 18 ձայն:

Ղալիբաֆը որպես օրենսդիր մարմնի նոր ղեկավար է ընտրվել 2020 թվականի մայիսի վերջին: Մինչ այդ նա քվեարկության առաջատար է դարձել 2020 թվականի փետրվարին կայացած խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով 1,2 միլիոն ձայն: 11-րդ գումարման Մեջլիսն աշխատանքը պաշտոնապես սկսել է 2020 թվականի մայիսի 27-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս