Բաժիններ՝

Լուվրի նոր տնօրեն առաջին անգամ կին է նշանակվել

Փարիզյան Լուվրի նոր տնօրեն է նշանակվել Լորանս դե Կարը, որն ավելի վաղ զբաղեցնում էր «Օրսեի եւ Օրանժերիի թանգարանների նախագահի պաշտոնը: Այդ մասին հաղորդել են Ֆրանսիայի մշակույթի նախարարության կայքում։

«Հանրապետության նախագահը (Էմանուել Մակրոնը) մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոյի առաջարկությամբ Լորանս դե Կարին նշանակել է Լուվրի տնօրեն»,-պատմել են Ֆրանսիայի մշակույթի նախարարությունում: Լորանս դե Կարը նոր պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 1-ից, եւ կդառնա առաջին կինը, որը կզբաղեցնի Լուվրի տնօրենի պաշտոնը:

Նրանից առաջ աշխարհի խոշորագույն գեղարվեստական թանգարաններից մեկն ավելի քան ութ տարի գլխավորել է Ժան-Լյուկ Մարտինեսը: Էմանուել Մակրոնը նրան շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար եւ գովել ղեկավարման շրջանում նրա ունեցած ձեռքբերումների համար: «Իր երկու մանդատների ժամանակաշրջանում պարոն Մարտինեսը թանգարանի այցելուների թիվն ավելացրել է տարեկան մինչեւ ավելի քան տասը միլիոն եւ նրան թույլ տվել նոր լսարան նվաճել ակտիվ միջնորդական քաղաքականության եւ թանգարանում հյուրերին ընդունելու պայմանների բարելավման շնորհիվ:

Դա նաեւ մեծացրել է Լուվրի միջազգային ազդեցությունը, մասնավորապես, Աբու Դաբիում Լուվրի մասնաճուղի զգալի հաջողությունը»,-հանրապետության նախագահի խոսքը մեջբերում են մշակույթի նախարարությունում: Մարտինեսին, որը մինչեւ օգոստոսի 31-ը լինելու է Լուվրի տնօրենը, նշանակել են դեսպան, որը պատասխանատու է մշակութային սեփականության բնագավառում միջազգային համագործակցության համար: Այդ պաշտոնը նա կզբաղեցնի սեպտեմբերի 1-ից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս