Բաժիններ՝

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ շաբաթում 14 տոկոսով նվազել է

Անցյալ շաբաթ աշխարհում արձանագրվել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 4,1 միլիոն դեպք եւ 84 հազարից ավելի մահացու վախճան: Նախորդ յոթ օրվա համեմատությամբ հիվանդացությունը նվազել է 14 տոկոսով, մահացությունը՝ 2 տոկոսվ, մայիսի 26-ին Ժնեւում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

Անցյալ շաբաթվա ընթացքում COVID-19-ի նոր դեպքերի եւ մահերի թիվը շարունակել է նվազել. ընդամենը հաղորդումներ են ստացվել ավելի քան 4,1 միլիոն վարակավածների եւ 84 հազար մահացածների մասին, ինչը 14 տոկոսով եւ 2 տոկոսով քիչ է նախորդ շաբաթվա համեմատությամբ»,- նշել է ԱՀԿ-ն իր շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում:

Մայիսի 16-ից մինչեւ 23-ն աշխարհում արձանագրվել են 4 144 658 նոր վարակվածներ եւ 84 306 մահացու վախճաններ: Մայիսի 23-ի դրությամբ ընդամենը եղել են ախտահարման 166 352 007 դեպք եւ հիվանդների մահվան 3 449 189 դեպք:

Անցյալ շաբաթ հիվանդացությունն աճել է սոսկ Աֆրիկայում (4 տոկոսով), ինչպես նաեւ Հյուսիսային եւՀարավային Ամերիկայում (2 տոկոսով), մինչդեռ Եվրոպայում ախտահարման նոր դեպքերի թիվը նվազել է 25 տոկոսով, Հարավ – արեւելյան Ասիայում՝ 21 տոկոսով, Արեւելյան Միջերկրականում՝ 2 տոկոսով: Մահացությունն աճել է Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածարջանում (22 տոկոսով), Հարավ – արեւելյան Ասիայում (4տոկոսով), Աֆրիկայում (2 տոկոսով), Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (1 տոկոսով), բայց կրճատվել է Եվրոպայում (21 տոկոսով) եւ Արեւելյան Միջերկրականում (11 տոկոսով):

Եվրոպայում յոթ օրում վարակվել է ավելի քան 524 հազար մարդ եւ մահացել ավելի քան 12 հազարը: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահարման ավելի քան 1,2 միլիոն նոր դեպք եւ 31 հազաից ավելի մահացու վախճան: Հարավ – արեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 2 միլիոն վարակվածներ, մահացել է 32 հազարից աելի մարդ:

Հնդկաստանում վարկավածների թիվը մեկ շաբաթում ավելացել է ավելի քան 1,8 միլիոնով: Այնուհետեւ գալիս են Բրազիլիան (ավելի քան 451 հազար նոր դեպք), Արգենտինան (ավելի քան 213 հազար), ԱՄՆ-ը (ավելի քան 188 հազար), Կոլումբիան (ավելի քան 107 հազար), Իրանը (ավելի քան 84 հազար), Թուրքիան (ավելի քան 71 հազար), Ռուսաստանը (ավելի քան 61 հազար), Նեպալը (ավելի քան 57 հազար), Գերմանիան (ավելի քան 55 հազար), Ֆրանսիան (ավելի քան 51 հազար) հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս