ԱՄՆ-ի վարչակազմը կարող է վերադառնալ ներգաղթյալների արտաքսման արագացված ընթացակարգին. Axios
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է այն պրակտիկային վերադառնալու հնարավորությունը, որը թույլ է տալիս անօրինական նեգաթյանների ընտանիքներն արտաքսել արագացված ռեժիմով: Մայիսի 30-ին այդ մասին հայտնել է Axios նորությունների պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ընտանիքների արագացված վտարման պրակտիկայի վերականգնումը կարող է տարաձայնություններ հարուցել դեմոկրատների շրջանում եւ վարչաազմին կմոտեցնի այն կողմնորոշոված զսպմանը, որը կիրառվել է չորս նախորդ նախագահների կողմից եւ առանձնապես հավանություն էր տրվել Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից, նշված է հրապարակման մեջ:
Axios-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հաջորդ շաբաթ կանցկացնի արագացված արտաքսման քաղաքականության քննարկում: Դրա հետ մեկտեղ, Սպիտակ տան՝ անունը չհայտնած ներկայացուցիչը ճշտել է, որ վերջնական որոշում ընդունված չէ:
«Քննարկվում են միշտ տարբեր տարբերակներ՝ կարգավոված ներգաթային համակարգ ստեղծելու համար»,- ասել է նա:
Բայդենի վարչակազմը վերջին ժամանակներս խիստ քննադատաության է ենթարկվում այն մարդկանց աճող հոսքի լույսով, որոնք փորձում են անօրինականորեն ԱՄՆ ներթափանցել Մեքսիկայից: Քաղաքական ընդդիմախոսները, մասնավորապես, պնդում են, որ տեղի ունեցողը դարձել է անօրինական միգրացիայի նկատմամբ Սպիտակ տան նոր ղեկավարի չափազանց մեղմ մոտեցման հետեւանքով: Բայդենն առանաձնապես կոշտ քննադատաղության Է ենթակվել այն բանի համար, որ դեռահաս անօրինական միգրանտները, որոք հայտնվել են ԱՄՆ-ում, պահվում են երեխաների համար ոչ պիտանի պայմաններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: