
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 360-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է 360-ով, մահացել է 16 մարդ։ Stopcov.ge. պաշտոնական կայքի տվյալների համաձայն, համավարակի սկսվելուց ի վեր երկրում մինչեւ այսօր հայտնաբերվել է վարակման 327 հազար 618 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում քովիդ-կլինիկաներից դուրս է գրվել 1195 մարդ, համավարակի սկզբից ի վեր ապաքինվել է 327 հազար 618 հիվանդ, մահացել է 4773 մարդ:
Մեկ օրում արվել է 12 հազար 207 թեստ, այդ թվում՝ 6581-ը՝ հակագենի թեստ եւ 5626-ը՝ ՊՇՌ-թեստ: Պատվաստում է ստացել 138 հազար 914 քաղաքացի, այդ թվում՝ վերջին օրում՝ 763 մարդ: Վարակման ցուցանիշը մեկ օրում 2,95 տոկոս է, վերջին 14 օրում՝ 3,41 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 2,8 տոկոս: Ներկայում կարանտինային պայմաններում է գտնվում 44 մարդ, ստացիոնարներում՝ 3829, քովիդ-հյուրանոցներում՝ 658 հիվանդ: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: