
Շրի Լանկայի իշխանությունները սահմանել են զբոսաշրջիկներին ընդունելու կանոնները

Շրի Լանկայի կառավարությունը հունիսի 1-ից չեղարկելու է օտարերկրյա զբոսաշրջիկների՝ երկիր մուտք գործելու արգելքը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Տուրօպերատորների ասոցիացիան (ATOP):
Շրի Լանկայի քաղավիացիայի վարչության պաշտոնյաները հայտարարել են, որ զբոսաշրջիկներին կթույլատրվի ժամանել կղզու միջազգային օդանավակայաններ ՝ պահպանելով մի շարք հակահամաճարակային կանոնները:
Յուրաքանչյուր չվերթի համար թույլատրվելու է միայն 75 ուղևոր, որոնց թվում կլինեն թե զբոսաշրջիկները, և թե երկրի բնակիչները։ Ներկայումս օդանավակայանները բաց են միայն երկրից մեկնողների համար։