Իրանը պատրաստ է աջակցել Սիրիայի մարտունակության բարձրացմանը
Իրանի զինված ուժերի շտաբի ղեկավար գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաքերին շնորհավորել է Բաշար Ասդին Սիրիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին գրում է Тasnim news-ը։
Հավաստիացնելով, որ Իրանի և Սիրիայի զինված ուժերի միջև ռազմավարական և բարեկամական համագործակցությունը կշարունակվի և կընդլայնվի, Իրանի գերագույն հրամանատարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Սիրիայի մարտունակության ամրապնդման, ինչպես նաև ԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի արդյունքում վերականգնման և առաջացած խնդիրների լուծման գործընթացում։
Գեներալ-մայոր Բաքերին նաև ընդգծել է, որ ընտրություններում Ասադի հաղթանակը ցուցադրում է սիրիացի ժողովրդի վճռականությունն իրենց երկիրը «թշնամական դավադրություններից» պաշտպանելու հարցում, ձգտումն աջակցելու հակազդմանն ու շարունակելու պայքարն ահանեկչության և «կեղծ ու գայլերի կանոններով գործող սիոնիստական ռեժիմի» դեմ։