Սահմանագծերի որոշման գործընթացը պետք է հիմնված լինի միջազգային լուրջ իրավական հիմքի վրա. Ադրբեջանի վարչապետ

Բաքուն սատարում է ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու Մոսկվայի առաջարկին, «ադրբեջանական կողմը պատրաստ է Երևանի հետ կառուցողական աշխատանքնի», հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ադրբեջանի վարչապետը ելույթ է ունեցել Մինսկում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը:

«Ադրբեջանը սկսել է սահմանային ենթակառուցվածքների որոշման գործընթացը և պատրաստ է կառուցողական լուծել Հայաստանի հետ սահմանային գծերի հարցը: Այդ կապակցությամբ Ադրբեջանը սատարել է ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման եռակողմ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ռուսական կողմի առաջարկը: Սահմանային գծերի որոշումը տեխնիկական գործընթաց է, և այդ գործընթացը պետք է հիմնված լինի միջազգային լուրջ իրավական հիմքի վրա», – մեջբերում է Ասադովին նրա մամուլի ծառայությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս