Բաժիններ՝

Լուկաշենկոն և Պուտինը պայմանավորվել են պետական վարկի երկրորդ մասնաբաժնի և «Բելավիա»-ի նոր չվերթների բացման շուրջ

Հայտնի են դարձել Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 29-ին Սոչիում կայացած ոչ պաշտոնական հանդիպման մանրամասները: Այդ մասին հաղորդել է ԲԵԼՏԱ գործակալությունը: «Վերջնականապես լուծվել է պետական վարկի երկրորդ մասնաբաժնի փոխանցման հարցը:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն «Բելավիա»-ի նոր չվերթների բացման շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ինչպես հաղորդել է ԲԵԼՏԱ-ն, 500 մլն դոլար ռուսաստանյան վարկի երկրորդ մասնաբաժինն սպասվում է ստանալ առաջին կիսամյակում: Բելառուսին 1 մլրդ դոլար գումարին համարժեք ռուսաստանյան վարկ տրամադրելու շուրջ համաձայնագիրն ստորագրվել է 2020 թվականի դեկտեմբերի 21-ին: 500 մլն դոլարի չափով վարկի առաջին մասնաբաժինը Բելառուսի ֆինանսների նախարարությունն ստացել է անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին: Բելառուսի նախագահն աշխատանքիայն այցով Ռուսաստան է ժամանել մայիսի 28-ին:

Այդ նույն օրը երեկոյան Սոչիում Բոչարով Ռուչեյ նստավայրում անցկացվել են երկու երկրների ղեկավարների բանակցությունները, որոնք տեւել են ավելի քան հինգ ժամ: Հանդիպման սկզբում Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինը ավանդաբար հայտարարություններ են փոխանակել, ողջունելով միմյանց, նշել են Բելառուսի ու Ռուսաստանի համագործակցության աճը տարբեր ոլորտներում, ինչպես նաեւ դրական միտումների ամրապնդման հույս հայտնել:

Բելառուսական պետության ղեկավարն իր պաշտոնակցին տեղեկացրե լէRyanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի շուրջ ստեղծված իրադրության մասին: Նա վստահություն է հայտնել, որ կհաջողվի հաղթահարել առաջացած մարտահրավերները եւ արտաքին ճնշումը: Մայիսի 28-ին բանակցությունների մի մասը նախագահներն անցկացրել են աշխատանքային ընթրիքի եւ թեյախմության ժամանակ: Հաջորդ օրը Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինը շփումը շարունակել են ոչ պաշտոնական մթնոլորտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս