
Ֆրանսիայի իշխանությունները «չափազանց լուրջ» են համարել ԱՄՆ-ի և Դանիայի կողմից քաղգործիչների հսկման փաստը

Եվրոպացի պաշտոնյաների հսկումը Դանիայի օժանդակությամբ Միացյալ Նահանգների ծառայությունների կողմից «չափազանց լուրջ» զանցանք է, եթե դա իրոք կատարավել է: Մայիսի 31-ին այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից պետքարտուղար Կլեման Բոնը France Info ռադիոկայանի եթերում։
«Դա շատ լուրջ է: Մենք պետք է ստուգենք այդ փաստերը եւ դատապարտենք դրանք, եթե դա ճշմարիտ լինի»,- ասել է Բոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: