Թուրքիայում հույս ունեն, որ տարեկան արտահանումը կանցնի 200 մլրդ դոլարը
Թուրքիան շարունակում է մեծացնել արտահանման ծավալները: Ակնկալվում է, որ տարեվերջին արտահանման ընդհանուր ցուցանիշը կանցնի 200 մլրդ դոլարը:
Թուրքիայի արտահանողների խորհրդի (ԹԱԽ-TİM) նախագահ Իսմայիլ Գյուլլեն, անդրադառնալով Թուրքիայի արտահանման ծրագրերին, նշել է, որ արդեն մայիսի դրությամբ արտահանման ծավալներն անցել են 100 մլրդ դոլարը:
Ըստ նրա՝ Թուրքիան կորոնավիրուսի համաճարակի ընթացքում առևտրային հարցերով զբաղվող 73 պատվիրակություն է գործուղղել 57 երկիր:
Նշենք, որ 2020թ. Թուրքիայի արտահանման ընդհանուր ցուցանիշը կազմել էր 169 մլրդ 514 մլն դոլար, իսկ 2019թ.՝ 219 մլրդ 425 մլն դոլար: