Բաժիններ՝

Հնդկաստանում քիմգործարանի հրդեհի հետևանքով զոհվել է 14 մարդ

Առնվազն 14 մարդ զոհվել է, մի քանիսն անհետ կորել են հնդկական Պունա քաղաքին կից արդյունաբերական գոտու քիմգործարանում բռնկված հրդեհի պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այս պահին մենք 14 մարմին ենք գտնել»,-NDTV հեռուստաալիքին հաղորդել է ծառայության ներկայացուցիչը:

Հրդեհի բռնկման ժամանակ ձեռնարկությունում, որն ախտահանող միջոցներ է արտադրել, աշխատել է 37 մարդ: Նրանցից 20-ը փրկվել է: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի պատճառ է դարձել կարճ միացումը: Հրդեհը մարում է ութ հրշեջ մեքենա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930