Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանն ուղարկել է իր զինվորականներին Մոսկվա Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպելու համար Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմը քննարկելու նպատակով, սակայն Բաքուն հարաժարվել է նմանատիպ քայլ կատարել:
Շվեյցարիայի խոշորագույն քաղաքներից մեկում` Ժնևում ջահերով բազմամարդ երթ է կազմակերպվել` ի աջակցություն Հայաստանի և Արցախի:
Ռուսական «Կոմերսանտ» թերթի դիվանագիտական և ռազմական աղբյուրները հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումը սեպտեմբերի 28-30-ն անձամբ ղեկավարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
ԱՄՆ-ը հույս ունի, որ Թուրքիան չի շահագործի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը, հակառակ դեպքում դա կթողնի լուրջ հետեւանքներ անվտանգության ոլորտում:
Մեծ Բրիտանիան կպատրաստվի Եվրամիության հետ առեւտրական գործարքի բացակայության սցենարին Brexit-ից հետո անցումային շրջանի ավարտից հետո:
Անվտանգության սպառնալիքի հետ կապված արտակարգ դրության ռեժիմը, որը հոկտեմբերի 15-ի առավոտյան Թաիլանդի մայրաքաղաքում սահմանվել է զանգվածային հակակառավարական բողոքների պատճառով, կտեւի 30 օր կամ ավելի քիչ:
Սեպտեմբերին Եվրամիության երկրներում մարդատար ավտոմոբիլների վաճառքներն անցյալ տարվա նույն ժամանամիջոցի համեմատությամբ 3,1 տոկոսով աճել են:
Ղրղզստանում վաղաժամկետ նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ հաջորդ տարվա հունվարի 17-ին:
Մեքսիայի ազգային պաշտպանության նախկին նախարար Սալվադոր Սիենֆուեգոս Սեպեդային ձերբակալել են Լոս Անջելեսի (ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգ) օդանավակայանում:
Կորոնավիրուսային վարակի դեմ «էպիվակկորոնա» պատվաստանյութի առաջին հետգրանցումային շարքը կթողարկվի հոկտեմբերի վերջին:
Արտասահմանցի ճանապարհորդները պետք է իրենց առողջական վիճակի մասին հատուկ ձեւ լրացնեն: Կուբայի տեղեկատվության համաձայն, այժմ քննարկվում է ինքնաթիռում այդ անկետաների բաժանման հնարավորությունը՝ վաղօրոք լրացնելու համար:
Factor TV-ի հարցազրույցը ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վստահություն է հայտնել ռուսաստանցիների 58 տոկոսը: Այդ մասին վկայում են «Հասարակական կարծիքի» հիմնադրամի (ՀԿՀ) հարցման տվյալները:
Առանձին ուղղություններում եթե մեր զորքերը նահանջում են, աջ ու ձախ են քաշվում, վերախմբավորում են անում, չպետք է այդ առանձին ուղղությունների վրա ֆիքսվել:
51 տարեկանում մահացել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Մարգար Եսայանը:
Վարուժան Սիրափյանն ընդգծեց՝ Պուտինին զանգահարելով՝ Էրդողանը ցանկացել է ուղիղ Ռուսաստանի հետ խոսել Արցախի հարցի վերաբերյալ՝ այդպիսով փորձելով բարձրացնել իր դերը. «Չեմ կարծում, որ իր դերի բարձրացումը կհաջողվի Թուրքիային, բայց Էրդողանն ուղիղ խառնվել է այդ գործընթացի մեջ: Դա անկարելի է: Չմոռանանք, որ բոլոր երկրները գոնե խոսքով ասացին, որ այս պատերազմը պետք է դադարի և խոսակցության անցնեն, միակ երկիրը, որ դա չասաց՝ Թուրքիան էր, որն ուզում է կրակի վրա յուղ լցնել և շարունակել»:
Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը, և որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ:
Կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտն ու Արցախի այլ համայնքները։ Շոշ համայնքում խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
«Կարծում եմ, մի քանի կարևոր հանգամանք անպայման պետք է նկատի ունենալ՝ Արցախի ճանաչման իրավաքաղաքական ենթահողի ձևավորումը նկատելու համար։ Նախ՝ իհարկե Թուրքիայի ներգրավվածության փաստը։ Արդեն ամենաբարձր ատյաններից հնչում են, քվեարկվում են Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ դատապարտումներ։ Քննադատվում են Ադրբեջանի ագրեսիան ու այդ ագրեսիան քաջալերող Անկարայի մոտեցումները, առավել ևս՝ Անկարայի կողմից ահաբեկչության տարհանումը դեպի Հարավային Կովկաս։ Այս բոլորը քննադատվում են գերտերությունների պաշտոնական մակարդակներով։ Թուրքիայի և Ադրբեջանի նույնականացումը կհանգեցնի Արցախի նկատմամբ իրավաքաղաքական բարենպաստ միջազգային դիրքորոշումների։
Ադրբեջանը կրկին հարվածներ է հասցրել Ստեփանակերտին:
Արծրուն Հովհաննիսյանի և ժամկետային Հարություն Դոխոյանի ասուլիսը` Ուղիղ
«Ավելին՝ Թուրքիան ավելացրեց իր ռազմական աջակցությունն Ադրբեջանին և նաև հայտարարեց, որ իր երկինքը փակում է ՀՀ մարդասիրական բեռներ տեղափոխելու համար, իսկ սա նշանակում է, որ Թուրքիան այլևս անթաքույց ցույց է տալիս, որ այս տարածաշրջանում ցանկանում է դառնալ խաղացող, իսկ Ռուսաստանը հասկացնում է Թուրքիային, որ պետք է երբևէ մտադրություն չունենա Մինսկի խմբի համանախագահություն ընդգրկվելու համար»,- ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ Թուրքիան բացահայտ ցույց է տալիս նաև, որ իր նպատակը հայերի մասով շարունակում է նույնը մնալ, այն է՝ իրականացնել հայերի ցեղասպանություն։
ԱՄՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական ռազմական արտադրանքի ձեռքբերումը, ինչպիսիք են S-400 համակարգերը, անընդունելի է:
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանն ընդգծել է, որ առաջինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է հստակ մատնանշել, որ Արցախի դեմ լայնածավալ ագրեսիան սկսել է Ադրբեջանը:
Ադրբեջանն ուզում է միանգամից Արցախի հարցը լուծել՝ թելադրելով իր կամքը, այսինքն, Արցախը լինի Ադրբեջանի կազմի մեջ: Դա է իր խնդիրը, ծրագիրը: Թուրքիան ուրիշ խնդիր է ուզում լուծել. Ադրբեջանի հետ մեկտեղ՝ այդ հարցը լուծել, և հետո Ադրբեջանին սարքել իր անկլավը: 168.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Կամո Հարությունյանը:
4,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցում է լույս հոկտեմբերի 16-ի գիշերը գրանցվել Կեմերովոյի մարզի Շերեգեշ քաղաքի արձարձաններում:
«Իրանի հակաօդային ուժերն են զգետնել այդ ԱԹՍ-ն։ Այստեղ ամեն ինչ պարզ է, և մեկ անգամ չէ, որ Իրանը հայտարարել է, որ թույլ չի տալու, որպեսզի իր տարածքը դարձնեն թատերաբեմ։ Իրանն արդեն ասել է, որ իր տարածքի նկատմամբ ոտնձգությունները չի հանդուրժելու։ Խնդիրն այն է, որ այդ ԱԹՍ-ն իսրայելական արտադրության է, տեղի ռազմական փորձագետները և վերլուծաբանները բարձրաձայնում էին, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ հակամարտության գոտուց այդքան հեռավորության վրա հայտնվում է իսրայելական հետախուզական անօդաչու թռչող սարք»,- նշեց Ահարոն Վարդանյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի՝ Արցախի դեմ ռազմական գործողությունների սանձազերծմամբ փորձում է լուծել իր կլանի երկարակեցության հարցը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։
Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ, որն առաջինը ստորագրել է Սոցիալիստական կուսակցության պատգամավոր Ֆրանսուա Պուպոնը: Օրինագիծը կքննարկվի առաջիկա շաբաթների ընթացքում: