
Moderna ընկերությունը երիտասարդների համար պատվաստանյութի հաստատման հայտ է ներկայացրել

Moderna ամերիկյան ընկերությունը դիմել է Եվրոպական դեղամիջոցների գործակալությանը, որպեսզի այն հաստատի COVID-19-ի դեմ երիտասարդների համար նախատեսված պատվաստանյութի կիրառումը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք ուրախ ենք հայտնել, որ դիմել ենք Եվրոպական դեղամիջոցների գործակալությանը Եվրոպական միությունում COVID-19-ի դեմ երիտասարդների համար նախատեսված մեր պատվաստանյութի կիրառման պայմանական գրանցման հաստատման համար»,-նշել է ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը:
Moderna ընկերության պաշտոնական կայքէջում հրապարակված մամուլի հաղորդագրությունների համաձայն՝ հայտը ներկայացվել է նաև Կանադայի առողջապահության նախարարություն: